Պատրաստ ենք շարունակել աջակցությունը ՀՀ-ին ժամանակակից և երկրի քաղաքացիներին լավագույնս սպասարկող ոստիկանության ձևավորման հարցում․ ԱՄՆ դեսպանատունը՝ պարեկայինի 1-ամյակի առիթով - RadioVan.fm

Онлайн

Պատրաստ ենք շարունակել աջակցությունը ՀՀ-ին ժամանակակից և երկրի քաղաքացիներին լավագույնս սպասարկող ոստիկանության ձևավորման հարցում․ ԱՄՆ դեսպանատունը՝ պարեկայինի 1-ամյակի առիթով

2022-07-08 15:52 , Политика, 781

Պատրաստ ենք շարունակել աջակցությունը ՀՀ-ին ժամանակակից և երկրի քաղաքացիներին լավագույնս սպասարկող ոստիկանության ձևավորման հարցում․ ԱՄՆ դեսպանատունը՝ պարեկայինի 1-ամյակի առիթով

Հայաստանի Հանրապետությունում (ՀՀ) Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) դեսպանատունը շնորհավորել է Հայաստանին՝ պարեկային ծառայության ներդրման 1-ամյակի առիթով՝ ֆեյսբուքյան պաշտոնական էջում արված գրառմամբ նշելով, որ ԱՄՆ դեսպանությունը պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանին ժամանակակից և երկրի քաղաքացիներին լավագույնս սպասարկող ոստիկանության ձևավորման հարցում։

«ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի աջակցությամբ Պարեկային ոստիկանությունն այժմ իր գործունեությունն է իրականացնում մայրաքաղաք Երևանում, Լոռու և Շիրակի մարզերում։ Այն, ի վերջո, ներդրվելու է ողջ երկրում՝ ծառայելու և պաշտպանելու Հայաստանի քաղաքացիներին»,-ընդգծվում է հաղորդագրությունում։

Лента

Рекомендуем посмотреть