«Զանգեզուրի միջանցք»-ի տրամաբանությունը որևէ կերպ ընդունելի չէ Հայաստանի համար. Էդուարդ Աղաջանյան - RadioVan.fm

Онлайн

«Զանգեզուրի միջանցք»-ի տրամաբանությունը որևէ կերպ ընդունելի չէ Հայաստանի համար. Էդուարդ Աղաջանյան

2022-07-26 14:15 , Политика, 888

«Զանգեզուրի միջանցք»-ի տրամաբանությունը որևէ կերպ ընդունելի չէ Հայաստանի համար. Էդուարդ Աղաջանյան

«Հայաստանի կողմից բազմիցս նշվել է, որ «Զանգեզուրի միջանցք»-ի տրամաբանությունը որևէ կերպ ընդունելի չէ ՀՀ-ի համար»,-այս մասին այսօր, Ազգային ժողովում (ԱԺ) հրավիրված ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով Իրանի հոգևոր առաջնորդի՝ օրեր առաջ հայտարարությանը, որ Իրանը չի հանդուրժի Հայաստանի հետ սահմանի փակումը։

«Կարևոր եմ համարում նշել, որ ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Եվրոպայի խորհրդի (ԵԽ) նախագահի վերջին հանդիպման արդյունքում, երբ Ադրբեջանի նախագահը հանդիպումից հետո հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ՝ հիշատակելով «Զանգեզուրի միջանցք»-ը, ԵԽ նախագահի գրասենյակը հերքող հայտարարությամբ է հանդես եկել։ Այս գործելաոճը նոր չէ, սա առանձնապես չի օգնում կոնստրուկտիվ քննարկումներին, ցավոք, մեր հարևաններն առանձնանում են նմանատիպ ոչ պատշաճ գործելակերպով։ Հայաստանի դիրքորոշումը այս հարցով չի փոխվել, նման քննարկումներ տեղի չեն ունենում։ Հայաստանը հրաժարվում է նման հարց քննարկել և ի սկզբանե է հրաժարվել»,-ընդգծել է Աղաջանյանը։

Лента

Рекомендуем посмотреть