Միրզոյանը չեխ պաշտոնակցի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր - RadioVan.fm

Онлайн

Միրզոյանը չեխ պաշտոնակցի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

2022-07-26 16:38 , Политика, 838

Միրզոյանը չեխ պաշտոնակցի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Մեկնարկել է ՀՀ արտաքին գործերի (ԱԳ) նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Չեխիա։

Արտգործնախարարության մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ նախարար Միրզոյանը առանձնազրույց է ունեցել Չեխիայի ԱԳ նախարար Յան Լիպավսկիի հետ, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը։

Քննարկվել են հայ-չեխական, ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր։

Հայտնել էինք, որ տարածաշրջանային կայունության, հայ-չեխական կապերի ընդլայնման օրակարգով ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր կմեկնի Պրահա։

Лента

Рекомендуем посмотреть