Երևանում Արմեն Գրիգորյանն ու Ստանիսլավ Զասը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը - RadioVan.fm

Онлайн

Երևանում Արմեն Գրիգորյանն ու Ստանիսլավ Զասը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը

2022-09-21 13:08 , Политика, 719

Երևանում Արմեն Գրիգորյանն ու Ստանիսլավ Զասը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը

Երևանում այսօր հանդիպել են Հայաստանի անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

Ըստ ՀԱՊԿ պաշտոնական կայքէջի՝ քննարկվել են տարածաշրջանում տիրող իրավիճակը և ստեղծված իրավիճակում ՀԱՊԿ-ի հետագա հնարավոր միջոցառումները։

Հայաստանի ԱԽ քարտուղարի գրասենյակը Գրիգորյան-Զաս հանդիպման մասին դեռ չի հաղորդել։

Նշենք՝ ՀԱՊԿ առաքելությունը՝ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ, Հայաստան է ժամանել երեկ երեկոյան։

Մինչև սեպտեմբերի 25-ը պատվիրակությունը կգտնվի մեր երկրում։

Կազմակերպության քարտուղարությունից հայտնել են, որ առաքելությանը վերապահված է ներկա իրավիճակի գնահատման, ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ մանրամասն զեկույցի պատրաստման և Հայաստանի և Ադրբեջանի սահմանի որոշ հատվածներում լարվածության թուլացման առաջարկների մշակման խնդիրները:

Նախատեսվում են միջոցառումներ՝ ուսումնասիրելու և վերահսկելու սահմանամերձ շրջաններում առկա իրավիճակը, ինչպես նաև հանդիպումներ կանցկացվեն երկրի բարձրագույն քաղաքական և ռազմական ղեկավարության հետ։

Ընդգծվել է, որ Հայաստանում աշխատանքներն ավարտել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի ղեկավարած ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության օպերատիվ խումբը։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 19-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպմանը գեներալ Սիդորովը ներկայացրել է ստեղծված օպերատիվ իրավիճակի վերաբերյալ խմբի՝ վերջին օրերին կատարած աշխատանքների արդյունքները։

Лента

Рекомендуем посмотреть