«Ադրբեջանական զորքերն օր առաջ պետք է դուրս գան ՀՀ օկուպացված տարածքներից»․ Գրիգորյանը՝ Զասին - RadioVan.fm

Онлайн

«Ադրբեջանական զորքերն օր առաջ պետք է դուրս գան ՀՀ օկուպացված տարածքներից»․ Գրիգորյանը՝ Զասին

2022-09-21 16:38 , Политика, 658

«Ադրբեջանական զորքերն օր առաջ պետք է դուրս գան ՀՀ օկուպացված տարածքներից»․ Գրիգորյանը՝ Զասին

«Ադրբեջանական զորքերն օր առաջ պետք է դուրս գան ՀՀ օկուպացված տարածքներից և Հայաստանի Հանրապետությունն իրեն հասու բոլոր միջոցներով պաշտպանելու է իր տարածքային ամբողջականությունը, անկախությունը և ինքնիշխանությունը»,-այդ մասին ասել է Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ այսօր Երևանում ընդունելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորած պատվիրակությանը:

Ըստ ԱԽ գրասենյակի հաղորդմամբ՝ զրուցակիցները քննարկել են սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ սանձազերծված ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը:

Այսօր ավելի վաղ ՀԱՊԿ պաշտոնական կայքից տեղեկացել էինք, որ Արմեն Գրիգորյանն ու Ստանիսլավ Զասը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը և ստեղծված իրավիճակում ՀԱՊԿ-ի հետագա հնարավոր միջոցառումները։

Лента

Рекомендуем посмотреть