«Ցանկացած տեղ, ցանկացած ժամանակ». Պուտինը Փաշինյանին և Ալիևին հրավիրում է հանդիպել ՌԴ-ում - RadioVan.fm

Онлайн

«Ցանկացած տեղ, ցանկացած ժամանակ». Պուտինը Փաշինյանին և Ալիևին հրավիրում է հանդիպել ՌԴ-ում

2022-10-14 17:32 , Политика, 660

«Ցանկացած տեղ, ցանկացած ժամանակ». Պուտինը Փաշինյանին և Ալիևին հրավիրում է հանդիպել ՌԴ-ում

Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել է հանդիպել Ռուսաստանում։

«Ես հաճույքով հրավիրում եմ և՛ Ադրբեջանի ղեկավարին, և՛ Հայաստանի վարչապետին: Դուք կարող եք պայմանավորվել ժամկետի շուրջ, և ինչպես ես հասկացա, այժմ հետաքրքրություն կա՝ հանդիպելու Ռուսաստանում»,-ՏԱՍՍ լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ասել է նա Աստանայում այսօր անցկացվող ԱՊՀ գագաթնաժողովում։

Պուտինը նշել է, որ դա կարող է լինել ցանկացած քաղաք՝ Սոչի, Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ՝ «ցանկացած տեղ, ցանկացած ժամանակ»։

Նշենք՝ երեկ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ասել էր, որ Մոսկվան մտադիր է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների մակարդակով եռակողմ գագաթնաժողովի անցկացում առաջարկել։ Նա նշել էր, որ ամենամոտ ժամանակահատվածում այդ գագաթնաժողովի անցկացման ժամկետները համաձայնեցնելու հույս ունեն։

Հավելենք՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեղադրել է Ռուսաստանին Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին բախումները միտումնավոր հրահրելու մեջ։

Лента

Рекомендуем посмотреть