Վաղը՝ ժամը 9-ից 11-ը, Երևանի մի շարք փողոցներ փակ կլինեն - RadioVan.fm

Онлайн

Վաղը՝ ժամը 9-ից 11-ը, Երևանի մի շարք փողոցներ փակ կլինեն

2022-10-20 16:59 , Общество, 632

Վաղը՝ ժամը 9-ից 11-ը, Երևանի մի շարք փողոցներ փակ կլինեն

Երևանում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի կապակցությամբ հոկտեմբերի 21-ին՝ ժամը 9-ից 11-ը, արարողակարգային միջոցառումներով պայմանավորված, ըստ անհրաժեշտության, կսահմանափակվեն տրանսպորտային միջոցների երթևեկությունը Մաշտոցի և Բաղրամյան պողոտաներում, Սարալանջի, Տերյան, Կորյունի, Ամիրյան, Պռոշյան և Գրիգոր Լուսավորչի փողոցներում։

Այդ մասին հայտնում է Ճանապարհային ոստիկանությունը։

Նշենք՝ հոկտեմբերի 20-21-ը Երևանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, ինչի կապակցությամբ Հայաստանում կլինեն ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները: Նեղ և ընդլայնված կազմերով նիստերում կքննարկվեն եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր:

Ի դեպ՝ նիստով պայմանավորված՝ այսօր ևս Երևանում փողոցներ կփակվեն․ ժամը 18-ից 20-ը, տրանսպորտային միջոցների երթևեկության համար փակ է լինելու Արշակունյաց պողոտայի և Քրիստափորի փողոցի խաչմերուկից մինչև Գրիգոր Լուսավորչի փողոց տանող հատվածը։ Նշված ժամանակահատվածում, ըստ անհրաժեշտության, կարգելվի երթևեկությունը նաև Պռոշյան, Պարոնյան և Գրիգոր Լուսավորչի փողոցներում։

Лента

Рекомендуем посмотреть