Իրանը դեմ է տարածաշրջանում օտարերկրյա ներկայացուցիչների ներկայությանը. Աբդոլլահիանը՝ Երևանում - RadioVan.fm

Онлайн

Իրանը դեմ է տարածաշրջանում օտարերկրյա ներկայացուցիչների ներկայությանը. Աբդոլլահիանը՝ Երևանում

2022-10-20 23:50 , Политика, 678

Իրանը դեմ է տարածաշրջանում օտարերկրյա ներկայացուցիչների ներկայությանը. Աբդոլլահիանը՝ Երևանում

Իրանական կողմը դեմ է տարածաշրջանում՝ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի տարածքում օտարերկրյա ներկայացուցիչների ներկայությանը. հայտարարել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) արտաքին գործերի (ԱԳ) նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը՝ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ ասուլիսի ժամանակ:

«Մեզ համար շատ կարևոր է ներքին ներկայացուցիչների գործունեությունը տարածաշրջանում, ինչպիսին է «3+3» պլատֆորմը»,-ընդգծել է իրանցի պաշտոնյան՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ Թեհրանը չի ընդունի տարածաշրջանում պատմական սահմանների փոփոխությունը:

«Իրանական կողմը տարածաշրջանում պատմական սահմանների ցանկացած փոփոխություն չի ընդունելու, դա մեր «կարմիր գիծն է», և կձեռնարկենք բոլոր քայլերը, որոնք կդիմակայեն նույնիսկ յուրաքանչյուր նմանատիպ մտածելակերպին»,-հայտարարել է Աբդոլլահիանը:

Նշենք՝ հայ-ադրբեջանական սահմանին վերջին լարվածությունների ֆոնին Իրանն ամենաբարձր մակարդակով մի քանի անգամ զգուշացրել է Ադրբեջանին, որ Թեհրանը չի հանդուրժի հայ-իրանական սահմանի փոփոխություն։

Միրզոյան-Աբդոլլահիան համատեղ մամուլի ասուլիսի մանրամասները՝ տեսանյութում:

Հիշեցնենք՝ ԻԻՀ ԱԳ նախարարը պաշտոնական այցով այսօր է ժամանել Հայաստան: Նա առանձնազրույց է ունեցել Հայաստանի ԱԳ նախարարի հետ, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը: Վաղը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի մասնակցությամբ տեղի կունենա Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությունը:

Лента

Рекомендуем посмотреть