ԵԱՀԿ պատվիրակությունը փաստագրել է Ջերմուկի կրած վնասները - RadioVan.fm

Онлайн

ԵԱՀԿ պատվիրակությունը փաստագրել է Ջերմուկի կրած վնասները

2022-10-25 13:51 , Политика, 780

ԵԱՀԿ պատվիրակությունը փաստագրել է Ջերմուկի կրած վնասները

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) կարիքների գնահատման առաքելության պատվիրակությունը երեկ այցելել է Ջերմուկի պաշտպանական դիրքեր, ճոպանուղի, նաև քաղաքի տարբեր հատվածներ։

Այդ մասին տեղեկանում ենք Ջերմուկի համայնքապետ Վահագն Արսենյանի ֆեյսբուքյան գրառումից, որում նշվում է, որ խումբը կրած վնասների մասին ներկայացվող տեղեկատվությունը արձանագրել է փաստերով։

Համայնքապետի փոխանցմամբ՝ նախքան պաշտպանական դիրքեր բարձրանալը ԵԱՀԿ պատվիրակությանը ներկայացվել է սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակումից հետո ստեղծված իրավիճակը, քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասները, նաև վտանգները, որոնք առաջացել են ադրբեջանական ագրեսիայից հետո / նախկինում քաղաքից ադրբեջանական զորքերի հեռավորությունն ու ներկայիս գտնվելու վայրերը/։

Հիշեցնենք՝ ԵԱՀԿ առաքելությունը մեկշաբաթյա այցով Հայաստանում է՝ պաշտոնական Երևանի հրավերով։

Խումբը այցելելով հայ-ադրբեջանական սահմանին կից տարածքներ և խորհրդակցություններ անցկացնելով համապատասխան ազգային ու տեղական շահագրգիռ կողմերի և միջազգային գործընկերների հետ՝ նպատակ ունի գնահատել իրավիճակը սահմանամերձ շրջաններում՝ ԵԱՀԿ մանդատի և անվտանգության համապարփակ հայեցակարգի շրջանակներում փորձաքննության հիման վրա։

Առաքելության անդամները կիրակի օրը՝ հոկտեմբերի 23-ին, այցելել են նաև Սյունիքի մարզ։

Лента

Рекомендуем посмотреть