Ադրբեջանը խոչընդոտներ է ստեղծում վերջի օկուպացիայի գոտում հայ զինվորների դիերի որոնողական աշխատանքների համար․ Փաշինյան - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանը խոչընդոտներ է ստեղծում վերջի օկուպացիայի գոտում հայ զինվորների դիերի որոնողական աշխատանքների համար․ Փաշինյան

2022-10-25 13:52 , Политика, 633

Ադրբեջանը խոչընդոտներ է ստեղծում վերջի օկուպացիայի գոտում հայ զինվորների դիերի որոնողական աշխատանքների համար․ Փաշինյան

Սեպտեմբերի 14-ից սկսած՝ Ադրբեջանը տարբեր խոչընդոտներ է ստեղծում ադրբեջանական վերջին օկուպացիայի գոտում զոհված հայ զինվորների մարմինների որոնողական աշխատանքների համար։

Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դա որակելով «հակահումանիստական և անընդունելի պահվածք»։

Հիշեցնենք՝ Աստանայում՝ ԱՊՀ առաջնորդների՝ հոկտեմբերի 14-ին կայացած նեղ կազմով նիստում էր ՀՀ վարչապետը հայտարարել, որ «մեր մի քանի տղաների աճյունները շարունակում են գտնվել Հայաստանի սուվերեն տարածքի միջդիրքային գոտիներում, Ադրբեջանը խոչընդոտում է դուրսբերմանը»։

Նիկոլ Փաշինյանը, նշելով, որ պայմանավորվածություն կա մոտ օրերս կազմակերպել դիերի դուրսբերումը, հույս էր հայտնել, որ պայմանավորվածությունը կկատարվի։

Փաշինյանի այդ հայտարարությունից, փաստորեն, ավելի քան 10 օր անց էլ՝ պայմանավորվածությունը չի կատարվել։

Նշենք՝ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով այս պահի դրությամբ հայկական կողմից անհետ կորած է համարվում 29 մարդ:

Лента

Рекомендуем посмотреть