Եվրամիության դիտորդներն ուղևորվել են հայ-ադրբեջանական սահման՝ երկամսյա պարեկության - RadioVan.fm

Онлайн

Եվրամիության դիտորդներն ուղևորվել են հայ-ադրբեջանական սահման՝ երկամսյա պարեկության

2022-10-27 12:44 , Политика, 671

Եվրամիության դիտորդներն ուղևորվել են հայ-ադրբեջանական սահման՝ երկամսյա պարեկության

Եվրոպական միության (ԵՄ) դիտորդներն ուղևորվել են հայ-ադրբեջանական սահման՝ պարեկություն իրականացնելու։

Այս մասին տեղեկացնում է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցչի գրասենյակը՝ նշելով, որ ԵՄ առաքելությունը կհետևի սահմանի հայկական կողմում տիրող իրավիճակին՝ վստահություն ձևավորելու և սահմանային հանձնաժողովներին աջակցելու համար։

Հիշեցնենք՝ Հայաստան ԵՄ քաղաքացիական առաքելություն ուղարկելու մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Պրահայում՝ հոկտեմբերի 6-ին Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ու Եվրոպական խորհրդի ղեկավարների՝ ժամեր շարունակված բանակցությունների արդյունքում։

Հանդիպման արդյունքներով ընդունված քառակողմ հայտարարությամբ Հայաստանն իր համաձայնությունն է հայտնել՝ աջակցելու ԵՄ քաղաքացիական առաքելությանը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնել է համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա:

ԵՄ 27 երկրների արտաքին գործերի նախարարների հոկտեմբերի 17-ի որոշմամբ՝ սահմանի հայկական կողմումառավելագույնը երկու ամիս ժամկետով եվրոպացի 40 դիտորդ կտեղակայվի։ Դիտորդների տեղակայման վայրերի հստակեցման համար ԵՄ տեխնիկական խումբը հոկտեմբերի 14-ին գործուղվել էր Հայաստան։

Лента

Рекомендуем посмотреть