Ինչպես են սիրիական Աֆրին մտած թուրքամետ ուժերը թալանում քրդերի ունեցվածքը - RadioVan.fm

Онлайн

Ինչպես են սիրիական Աֆրին մտած թուրքամետ ուժերը թալանում քրդերի ունեցվածքը

2018-03-20 18:05 , Мир, 1531

Ինչպես են սիրիական Աֆրին մտած թուրքամետ ուժերը թալանում քրդերի ունեցվածքը

«Սիրիական քրդաբնակ Աֆրին քաղաքը շարունակում են թալանել թուրքական բանակի զինվորները և FSA-ի զինյալները: Թալանվում են ինչպես տները, այնպես էլ խանութներն ու սպասարկման կետերը, գյուղտեխնիկա, տրանսպորտային փոխադրամիջոցներ և այլն»,-այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է թուրք-քրդական հակամարտության հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ հրապարակելով ստորև ներկայացվող լուսանկարները:

Նշենք, որ ս.թ. հունվարի 20-ի երեկոյան Թուրքիայի զինված ուժերը սկսեցին ինտենսիվ հրետակոծել Սիրիայի քրդական ուժերի կողմից վերահսկվող Աֆրին քաղաքը: «Ձիթենու ճյուղ» անվամբ ռազմական գործողությունը սկսվեց օդային հարվածներով՝ օրակարգում ունենալով նաև ցամաքային ներխուժման պլանը։ Գործողության նպատակը մեծամասամբ քրդերից բաղկացած Ազգային ինքնապաշտպանության ջոկատների արտաքսումն է Աֆրին քաղաքից և նրա հարակից շրջաներից: Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ զինվորականները կլքեն Աֆրինը, երբ հասնեն իրենց առջև դրված մարտական խնդիրների իրականացմանը: Թուրքական կողմը մշտապես հայտարարել է, որ թույլ չի տա քրդական ուժերին պետություն ստեղծել թուրքական սահմանի երկայքով: Քրդաբնակ Աֆրին թուրքական զինուժի և Սիրիայում թուրքամետ ուժերի ներխուժումից հետո, ըստ լրատվամիջոցների տեղեկությունների, Աֆրինը լքել է մոտ 250000 մարդ:

Հիշեցնենք՝ ի պաշտպանություն Սիրիայի քրդերի՝ Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչները փետրվարի 2-ին Երևանում դեպի ՄԱԿ-ի հայստանյան գրասենյակ բողոքի երթ անցկացրին՝ կոչ անելով միջազգային այդ կառույցին դատապարտել Թուրքիայի գործողությունները և վերջ տալ քրդերի ցեղասպանությանը:

Лента

Рекомендуем посмотреть