Ապրիլի 13-25-ը տեսանկարահանող սարքերով արձանագրված խախտումները կչեղարկվեն - RadioVan.fm

Онлайн

Ապրիլի 13-25-ը տեսանկարահանող սարքերով արձանագրված խախտումները կչեղարկվեն

2018-04-26 16:24 , Общество, 1830

Ապրիլի 13-25-ը տեսանկարահանող սարքերով արձանագրված խախտումները կչեղարկվեն

ՀՀ ոստիկանության պետը Ճանապարհային ոստիկանությանը հանձնարարել է կարճել 2018 թվականի ապրիլի 13-ից 25-ն ընկած ժամանակահատվածում երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենսդրության խախտումների հիմքով հարուցված վարչական վարույթները: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից՝ պարզաբանելով, որ խոսքը վերաբերում է միայն այն իրավախախտումներին, որոնք հայտնաբերվել են տեսանկարահանող սարքերով և կատարվել են հավաքների ընթացքում ճանապարհների երթևեկությունը դիտավորությամբ խոչընդոտելու կամ ճանապարհները փակելու հետևանքով:

Վարչական վարույթները կարճվելու են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 17-րդ և 27-րդ հոդվածներով նախատեսված իրավակարգավորումների հիմքով:

«Նկատի ունենալով այն հանգամանքը, որ հավաքի կազմակերպիչները արդեն իսկ հանդես են եկել ճանապարհային երթևեկության կանոնները պահպանելու հրապարակային կոչերով, Ոստիկանությունը տեղեկացնում է, որ վարչական վարույթների կարճումների պրակտիկան չի շարունակվելու և վարչական իրավախախտումներ կատարած անձինք ենթարկվելու են վարչական պատասխանատվության»,-նշված է ոստիկանության տարածած մամլո հաղորդագրությունում:

Նշենք, որ երեկ էլ տեղեկատվություն տարածեց Երևանի քաղաքապետարանը, համաձայն որի՝ չեն տուգանվի ապրիլի 12-ից 23-ը ներառյալ մայրաքաղաքի փողոցներում պարտադրված կայանում կատարած վարորդները:

Лента

Рекомендуем посмотреть