Աղ ու հաց, ցնծություն. քաղաքացիները ջերմորեն ողջունում են դեպի Գյումրի ընթացող ավտոերթն առաջնորդող Նիկոլ Փաշինյանին - RadioVan.fm

Онлайн

Աղ ու հաց, ցնծություն. քաղաքացիները ջերմորեն ողջունում են դեպի Գյումրի ընթացող ավտոերթն առաջնորդող Նիկոլ Փաշինյանին

2018-04-27 17:19 , Общество, 1987

Աղ ու հաց, ցնծություն. քաղաքացիները ջերմորեն ողջունում են դեպի Գյումրի ընթացող ավտոերթն առաջնորդող Նիկոլ Փաշինյանին

«ՀՀԿ-ի անվերապահ կապիտուլյացիայի» գաղափարի շուրջ ձևավորված «Իմ քայլը» շարժման առաջնորդ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարժման համակիրներն այսօր ավտոերթով մեկնել են Գյումրի, որտեղ 18:00-ին հանրահավաք է նախանշված:

Ճանապարհին նրանց դիմավորում են գրեթե բոլոր բնակավայրերի բնակիչները. Նոր Երզնկա, Աշտարակ, Ուջան, Թալին: Ուջանում ճամփեզրին հավաքված գյուղացիներն ավտոերթի մասնակիցներին դիմավորեցին աղ ու հացով, դհոլի զարկերով և «Նիկլո՜լ-Նիկո՜լ» վանկարկումով:

Նշենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքում հայտարարեց, որ իր գլխավորած շարժումը այսօր և վաղը դադարեցնում է հանրահավաքը և բողոքի գործողությունները մայրաքաղաքում՝ ակտիվիստներին հանգստանալու հնարավորություն տալու նպատակով, փոխարենը, շարժումն այսօր հանրահավաք կանի Գյումրիում, իսկ վաղը՝ ապրիլի 28-ին՝ Վանաձորում։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть