Հրաժարական է տվել Տարածքային կառավարման և զարգացման փոխնախարարը - RadioVan.fm

Онлайн

Հրաժարական է տվել Տարածքային կառավարման և զարգացման փոխնախարարը

2018-05-01 23:40 , Политика, 1091

Հրաժարական է տվել Տարածքային կառավարման և զարգացման փոխնախարարը

«Մեր երկիրը հիմքից մաքրելու կարիք կա».հրաժարական է տվել Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վարազդատ Կարապետյանը:

«Իմ սիրելի ընկերներ, այս իրավիճակում չեմ կարող անտարբեր մնալ։ Ես վայր եմ դնում փոխնախարարի իմ լիազորությունները՝ չգիտեմ էլ, թե ո՛ւմ ներկայացնեմ հրաժարականս։ Մեր երկիրը հիմքից մաքրելու կարիք կա։ Հաջողություն մեզ: Կգա կառուցման օրը, վստահ եմ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է հրաժարական ներկայացրած փոխնախարարը:

Հիշեցնենք` այս պահին թափուր է նաև Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնը. ներքաղաքական զարգացումներով պայմանավորված` ավելի վաղ հրաժարական է ներկայացրել նաև նախարարի ժամանակավոր պաշտոնակատար դաշնակցական Դավիթ Լոքյանը:

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть