Հանրապետականը վերահաստատել է՝ կաջակցի - RadioVan.fm

Онлайн

Հանրապետականը վերահաստատել է՝ կաջակցի

2018-05-03 17:18 , Политика, 1617

Հանրապետականը վերահաստատել է՝ կաջակցի

ԱԺ ՀՀԿ խմբակցությունը հաստատել է վարչապետի՝ ժողովրդի թեկնածուի ընտրությանն աջակցելու երեկ արած հայտարարությունը: Այդ մասին ֆեյբուքյան իր էջում ուղիղ եթերում հայտնեց «Իմ քայլը» համաժողովրդական շարժման առաջնորդ, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Ինչպես հայտնի է՝ երեկ ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարություն տարածեց, որով հայտնեց ՀՀԿ-ի կողմից թեկնածու չառաջադրելու և պատգամավորների մեկ երրորդի կողմից առաջադրված վարչապետի թեկնածուին պաշտպանելու վերաբերյալ խմբակցության որոշման մասին:

Այսօր՝ մայիսի 3-ին, ժամը 16:00-ի դրությամբ վարչապետի թեկնածու է առաջադրվել Նիկոլ Փաշինյանը: Թեկնածությունն առաջադրվել է ՀՀ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի մեկ երրորդից ավելիի կողմից:

Վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 8-ին՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում:

Հիշեցնենք՝ մայիսի 1-ի հատուկ նիստում խորհրդարանը վարչապետ չընտրեց, առաջադրված միակ թեկնածուն՝ Նիկոլ Փաշինյանը բավարար թվով ձայներ չստացավ: «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները:

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть