Онлайн

Հայաստանյան «թավշյա հեղափոխության» դոմինոյի էֆեկտը․ Արցախի պետնախարարը ներկայացրել է հրաժարականի հիմքերը

2018-06-06 19:07 , Политика, 291

Հայաստանյան «թավշյա հեղափոխության» դոմինոյի էֆեկտը․ Արցախի պետնախարարը ներկայացրել է հրաժարականի հիմքերը

Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանն այսօր Ստեփանակերտում հրավիրած ասուլիսում ներկայացրել է պաշտոնից հրաժարվելու իր դիմումի հիմքերը: Ավելի վաղ, նշենք, Արայիկ Հարությունյանը տեղեկացնելով հրաժարականի դիմում գրելու մասին՝ հայտնել էր, որ հիմքերի մասին կտեղեկացնի մամլո ասուլիսում։

«Վերջին մի քանի ամիսներին, մանավանդ հայաստանյան վերջին իրադարձություններից՝ «թավշյա հեղափոխությունից» հետո, Արցախի ժողովրդի մոտ ևս ձևավորվեց փոփոխություններ կատարելու պահանջ»,-ասել է Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ իրադարձությունները բերեցին նրան, որ պահանջը Արցախում ավելացավ, և իշխանությունը նախագահի գլխավորությամբ պարտավոր է հաշվի առնել դա։

Պետնախարարի պաշտոնին հրաժեշտ տվող Արայիկ Հարությունյանը միաժամանակ նշել է, որ որոշումը չի կայացրել պահի ազդեցությամբ, այլ այն վերջին մեկ ամսվա քննարկումների արդյունք է, քանի որ այս ընթացքում Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ քննարկել են հետագա բարեփոխումների փուլը, որը թույլ է տալու առաջին հերթին վստահություն ներշնչել հանրության շրջանակում, իրականացնել ճիշտ բարեփոխումներ՝ առաջին հերթին քաղաքացիական հասարակության զարգացման ճանապարհով:

Արայիկ Հարությունյանի մամլո ասուլիսի մանրամասները՝ տեսանյութում․


Հիշեցնենք՝ Արցախում վերջին օրերին տեղի ունեցած բողոքի ցույցերով պայմանավորված՝ այսօր ավելի վաղ հրաժարականներ են ներկայացրել Արցախի ոստիկանապետը, ԱԱԾ ղեկավարը և տեղակալը։ Նշենք՝ արցախցիները՝ ուժայինների ղեկավարների հրաժարականի պահանջով Ստեփանակերտում բողոքի ցույցեր էին սկսել ԱԱԾ աշխատակիցների և քաղաքացիների մեջև ծավալված ծեծկռտուքից հետո։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть