Օրենքի չեղարկումը բխում է Անկախ Հայաստանի հպարտ քաղաքացիների շահերից․երիտասարդներն՝ ընդդեմ պարտադիր կուտակայինի - RadioVan.fm

Онлайн

Օրենքի չեղարկումը բխում է Անկախ Հայաստանի հպարտ քաղաքացիների շահերից․երիտասարդներն՝ ընդդեմ պարտադիր կուտակայինի

2018-06-14 14:56 , Общество, 1507

Օրենքի չեղարկումը բխում է Անկախ Հայաստանի հպարտ քաղաքացիների շահերից․երիտասարդներն՝ ընդդեմ պարտադիր կուտակայինի

Հայաստանում տիրող արատավոր երևույթների՝ կոռուպցիայի, մարդու իրավունքների ոտնահարման, քայքայիչ աղանդների դեմ պայքարելու առաքելությամբ հանդես եկող «Միացյալ Երիտասարդական Լիգա» երիտասարդական կազմակերպությունը հայտարարում էՊարտադիր կուտակային կենսաթոշակային ծրագրի դեմ փողոցային պայքար սկսելու մասին։

Կազմակերպության տարածած հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․

«Դեմ ենք պարտադիրին, չենք վստահում այդ համակարգին։ Բազմաթիվ անգամ մեր հասարակության լայն շրջանակներ դեմ են դուրս եկել ՀՀԿ-ի նախաձեռնած այդ կասկածելի հետևանքներով ծրագրին։

Օրենքի չեղարկումը բխում է Ազատ, Անկախ Հայաստանի հպարտ քաղաքացիների շահերից, քանզի վստահելով ներկայիս կառավարությանը՝ չենք կարող վստահել 5, 10 կամ ավելի հետո եկող կառավարությանը։

Բացի այդ, «պարտադիր» բաղադրիչը քաղաքացիների իրավունքների ոտնահարում է։ Միացյալ Երիտասարդական Լիգա նախաձեռնությունը հայտարարում է, որ մինչ հունիսի 24-ը չլինի օրենքի սառեցում և օրենքի չեղարկման կամ փոփոխման տարբերակների քննարկում, ապա պատրաստ է անգամ սահմանադրությամբ ամրագրված իրավունքներով սկսել փողոցային պայքար այդ օրենքի դեմ։

Փողոցային պայքարը կլինի այլընտրանք, եթե երկրի գործադիր իշխանությունը հաշվի չառնի իրական իշխանության՝ ժողովրդի կարծիքը»։

Հիշեցնենք՝ հունիսի 11-ի արտահերթ նիստում կառավարությունը հավանություն տվեց համապատասխան օրենքի նախագծին, որով առաջարկում է պարտադիր կուտակային համակարգը հուլիսի 1-ից պարտադիր դարձնել բոլորի համար:

Խորհրդարանը օրենքի նախագիծը կքննարկի հունիսի 19-ին նախանշված արտահերթ նիստում։

Նախագծի շուրջ, որը հիշեցնենք, պատճառ հանդիսացավ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրաժարականի, իր մտահոգությունները նախօրեին հայտնեց ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը՝ նշելով, որ եթե նախագիծն ընդունվի այդ տեսքով՝ «առաջիկայում կարող ենք Ղարաբաղ էլ կորցնել, հայրենիք էլ»։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть