Խաչատուրովը Մոսկվայում է, անցել է ՀԱՊԿ-ում պարտավորությունների կատարմանը - RadioVan.fm

Онлайн

Խաչատուրովը Մոսկվայում է, անցել է ՀԱՊԿ-ում պարտավորությունների կատարմանը

2018-08-06 16:27 , Политика, 1664

Խաչատուրովը Մոսկվայում է, անցել է ՀԱՊԿ-ում պարտավորությունների կատարմանը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը օգոստոսի 4-ին Երևանից վերադարձել է Մոսկվա՝ անցնելով իր պարտականությունների կատարմանը ամբողջ ծավալով։ Այդ մասին տեղեկանում ենք ՀԱՊԿ պաշտոնական կայքից։

Հիշեցնենք՝ Յուրի Խաչատուրովը Երևան էր ժամանել՝ հուլիսի 26-ին ներկայանալու Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ) հարցաքննության՝ «Մարտի 1»-ի գործով։

Սակայն որպես վկա հարցաքննության կանչված Խաչատուրովին, ով 2008 թվականի մարտի 1-ին զբաղեցնում էր Երևանի կայազորի պետի պաշտոնը, մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ 2008 թվականի մարտի 1, 2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձություններին այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու համար։

Դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել 5 միլիոն դրամ գրավը:

Օրեր առաջ ՀԿԾ-ից հստակեցրին, որ Յուրի Խաչատուրովի նկատմամբ սահմանված խափանման միջոցը արգելք չէ երկրից բացակայելու համար։

Նշենք, որ Յուրի Խաչատուրովը ՀԱՊԿ գխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում է 2017 թվականի ապրիլի 14-ից:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть