Քաղաքացիները տապալել են Ռոբերտ Քոչարյանի` 12։00-ին նախանշված մամլո ասուլիսը - RadioVan.fm

Онлайн

Քաղաքացիները տապալել են Ռոբերտ Քոչարյանի` 12։00-ին նախանշված մամլո ասուլիսը

2018-08-14 13:48 , Общество, 2533

Քաղաքացիները տապալել են Ռոբերտ Քոչարյանի` 12։00-ին նախանշված մամլո ասուլիսը

«Մարդասպան» վանկարկումներով մի խումբ քաղաքացիներ ներխուժել են «Էրեբունի-Պլազա» բիզնես-կենտրոնի մամուլի սրահ, ուր այսօր՝ 12։00-ին, պետք է կայանար «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը լրագրողների հետ։ Ակցիայի մասնակիցներն իրենց դժգոհությունն են հայտնել Քոչարյանի կալանավորումը վերացնելու որոշման դեմ։ Նրանք նշել են, որ խոչընդոտելու են 2-րդ նախագահի՝ ցանկացած մամլո ասուլիսի կայացմանը։

Քոչարյանը, ով հիշեցնենք, կալանքի տակ էր հուլիսի 28-ից, երեկ ազատ արձակվեց դատարանի դահլիճից․ Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց նրա պաշտպանական կողմի՝ կալանքը որպես խափանման միջոց փոխելու վերաբերյալ վերաքննիչ բողոքը։

«Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է։ Չի կարող անձը ենթարկվել քրեական պատասխանատվության իր պաշտոնավարման և պաշտոնավարությունից հետո, եթե նրա գործողությունները բխել են իր կարգավիճակից»,-լրագրողներին հայտնել էր փաստաբան Ռուբեն Սահակյանը։

«Վերաքննիչ քրեական դատարանը դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից: Հույս ունենք, որ դատախազությունը վճռաբեկ բողոք կներկայացնի»,-ավելի ուշ հայտարարեցին Հատուկ քննչական ծառայությունից՝ պնդմամբ, թե ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը ապօրինի է։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն հարցաքննության էր ներկայացել վկայի կարգավիճակով։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть