Онлайн

Դատախազությունը Քոչարյանի հարցով պատրաստ է բողոք ներկայացնել

2018-08-14 14:18 , Право, 470

Դատախազությունը Քոչարյանի հարցով պատրաստ է բողոք ներկայացնել

Գլխավոր դատախազությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը վերացնելու Վերաքննիչ դատարանի որոշումը ստանալուց հետո դրան համահունչ բողոք կներկայացնի: Այս մասին Քոչարյանի մամլո ասուլիսը տապալելուց հետո գլխավոր դատախազության շենքի դիմաց հավաքված քաղաքացիների հետ հանդիպմանն ասել է ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վահագն Մուրադյանը:

«Մենք արդեն հայտարարություն տարածել ենք, որ Վերաքննիչ դատարանի որոշումը դեռ չենք ստացել: Մենք մեկ-երկու օրվա ընթացքում այդ որոշումը կստանանք, այդ հարցը կքննարկենք և որոշման մեջ նշված հարցերին համահունչ բողոք կտանենք»,-նշել է Մուրադյանը՝ կրկին շեշտելով, որ Վճռաբեկ դատարան բողոքը կներկայացվի որոշմանը ծանոթանալուց հետո, որպեսզի բողոքը լինի դրան համահունչ:

Հիշեցնենք՝ այսօր կեսօրին Քոչարյանի կալանավորումը վերացնելու որոշման դեմ դժգոհող քաղաքացիները «Մարդասպան» վանկարկումներով ներխուժել են «Էրեբունի-Պլազա» բիզնես-կենտրոնի մամուլի սրահ՝ տապալելով 12։00-ին նախանշված «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամլո ասուլիսը։

Քոչարյանը, ով հիշեցնենք, կալանքի տակ էր հուլիսի 28-ից, երեկ ազատ արձակվեց դատարանի դահլիճից․ Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց նրա պաշտպանական կողմի՝ կալանքը որպես խափանման միջոց փոխելու վերաբերյալ վերաքննիչ բողոքը։

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը ապօրինի որակելով՝ Հատուկ քննչական ծառայությունը հույս է հայտնել, որ դատախազությունը վճռաբեկ բողոք կներկայացնի։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть