Այդ ամենն արվել է մեր սկսած գործը կասեցնելու նպատակով․գաղտնալսված պաշտոնյաները հաստատում և բարձրաձայնում են - RadioVan.fm

Онлайн

Այդ ամենն արվել է մեր սկսած գործը կասեցնելու նպատակով․գաղտնալսված պաշտոնյաները հաստատում և բարձրաձայնում են

2018-09-11 17:00 , Право, 2192

Այդ ամենն արվել է մեր սկսած գործը կասեցնելու նպատակով․գաղտնալսված պաշտոնյաները հաստատում և բարձրաձայնում են

«Հեռախոսազրույցի ձայնագրությունն իրական է, այնտեղ խոսում ենք ես և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը: Մտահոգիչ է, որ գաղտնալսվել է հանրապետության ԱԱԾ տնօրենն ու Հատուկ քննչական ծառայության պետը: Դա մանրակրկիտ կուսումնասիրվի, և, եթե չեմ սխալվում, Գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել»,-այդ մասին այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականի համաձայն հրավիրված հրատապ մամլո ասուլիսում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով այսօր համացանցում հայտնված գաղտնալսման ձայնագրությանը։

ԱԱԾ տնօրենը հիշում է՝ խոսակցությունը եղել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի վճռի կայացման օրը։

«Այդ խոսակցությունը եղել է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ դատարանի որոշում կայացնելու մասին: Նախապատմությունն ասեմ, որ քննարկել ենք, որովհետև դատարանի առջև կանգնած էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու Յուրի Խաչատուրովը, պետք էր հարյուր տոկոսով համոզված լինել, որ այդ գործում թերացում չկա: Նման քննարկում իմ և պարոն Խաչատրյանի միջև կայացել է և եղել է զուտ իրավաբանական քննարկում: Ստացել եմ փորձագիտական կարծիք, որտեղ հիմքերի հետ կապված որոշակի պարզաբանման խնդիր է եղել։ Եվ կապվել եմ պարոն Խաչատրյանին, և նա՝ որպես իրավաբան, տվել է պարզաբանումներ»,-պարզաբանեց Վանեցյանը:

ԱԱԾ տնօրենը նշեց, որ երկու կառույց կա, ՀՔԾ և ԱԱԾ, որոնք վերջին շրջանում ստանձնել են անօրինականությունը արմատախիլ անելու դերը, ինչին հասարակությունը դրական է արձագանքել և իրենց ոչինչ չի խանգարի սկսած գործը շարունակելու՝ Հայաստանից թալանված գումարները վերադարձնելու, մարդասպաներին պարզելու գործում:

«Ես կառչած չեմ այս պաշտոնից, որ վայրկյանին հասարակությունը կներկայացնի նման պահանջ, որ պետք է հրաժարական տամ, ես հրաժարական կտամ»,-ասաց Վանեցյանը։

«Այնտեղ խոսք է գնում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի մասին, որտեղ ես տեղեկացնում եմ, որ արդեն միջնորդությունը ներկայացվել է: Ես սա գնահատում եմ «Մարտի 1-ի» բացահայտմանը խոչընդոտելու փորձ»,-հավելեց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, ում խոսքով՝ իրենց կանգնեցնելու «խղճուկ փորձը» չի ընկճի իրենց։

Лента

Рекомендуем посмотреть