«Իմ քայլը» շարժման օրերին լուսաձայնային նռնակները կարգի խախտմամբ գործադրելու համար ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել - RadioVan.fm

Онлайн

«Իմ քայլը» շարժման օրերին լուսաձայնային նռնակները կարգի խախտմամբ գործադրելու համար ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել

2018-09-26 13:41 , Право, 1524

«Իմ քայլը» շարժման օրերին լուսաձայնային նռնակները կարգի խախտմամբ գործադրելու համար ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել

Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանին, ով երեկ կանչվել էր Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ)՝ քննչական գործողությունների մասնակցելու համար, մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր այն արարքների համար, որ նա «հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբառաջացրել են ծանր հետևանքներ»:

«Մասնավորապես, ըստ առաջադրված մեղադրանքի` Լևոն Երանոսյանը, հատուկ միջոցների գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու ունակությունը որոշող ստուգումներ անցած չլինելով, չունենալով հատուկ որակավորումև դրանով իսկ պայմանավորված` չունենալով հատուկ միջոցառումների իրականացման միջոց հանդիսացող «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ ստանալու և անձամբ գործադրելու լիազորություն, դրանց կիրառման համար թույլատրելի չափանիշների խախտմամբ, այն է՝ չպահպանելով մարդկանցից առնվազն 2,5 մետր հեռավորությունը, 2018 թվականի ապրիլի 16-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում,Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում անցկացվող բողոքի զանգվածային ակցիայի ժամանակ գործադրել է 4 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակ, ինչի հետևանքով ցույցի մասնակիցներից ավելի քան 40 հոգի ստացել են տարբեր աստիճանի, այդ թվում` ծանր և միջին ծանրության մարմնական վնասվածքներ:

Լևոն Երանոսյանի կողմից հատուկ միջոցների գործադրման հետևանքով Բաղրամյան պողոտայում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայողներից 6 հոգի նույնպես ստացել են մարմնական վնասվածքներ:

Բացի այդ, 2018 թվականի ապրիլի 22-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Արցախի պողոտայում անցկացվող բողոքի զանգվածային ակցիայի ժամանակ, կիրառման համար թույլատրելի նույն չափանիշների խախտմամբ, Լևոն Երանոսյանը ցուցարարների նկատմամբ գործադրել է 4 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ, ինչի հետևանքով ցույցի մասնակիցներից ևս 6–ը ստացել են մարմնական վնասվածքներ:

Լևոն Երանոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին»,-հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից:

Հիշեցնենք՝ այս տարվա ապրիլի 16-ին, այդ ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ «Իմ քայլը» շարժման մասնակիցները երթով հասել էին Բաղրամյան պողոտա՝ շարժվելով դեպի Ազգային ժողով։ Փաշինյանին, ով ցանկանում էր մուտք գործել ԱԺ շենք՝ նշելով, որ որպես պատգամավոր ցանկանում է ընդունել իր մոտ ընդունելության եկած քաղաքացիներին՝ ցուցարարներին, ոստիկանները թույլ չտվեցին մուտք գործել ԱԺ շենք՝ ասելով, որ կարող են թույլ տալ մեկ պայմանով՝ եթե Փաշինյանըմիայնակ գնա։ Փաշինյանը հայտարարեց, որ իրեն պայմաններ չպետք է թելադրեն, ապա փորձեց ուղեփակոցի վրայով անցնել դեպի ոստիկանության պատնեշը՝ դեմ առնելով խոչընդոտի: Սկսվեց քաշքշուկ ցուցարարների և ոստիկանների միջև, որից հետո իրավապահները փշալարերով փակեցին ճանապարհը՝ դեպի ԱԺ: Ոստիկանությունը նաև դիմեց հատուկ միջոցների՝ օգտագործելով ձայնային նռնակներ: Բախումների հետևանքով Երևանի բժշկական կենտրոններ տեղափոխվեց 46 քաղաքացի, որից 6-ը` ոստիկաններ։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть