Դպրոցներում հոկտեմբերի 11-ի և 12-ի փոխարեն աշխատանքային կլինի նոյեմբերի 17-ը և 24-ը - RadioVan.fm

Онлайн

Դպրոցներում հոկտեմբերի 11-ի և 12-ի փոխարեն աշխատանքային կլինի նոյեմբերի 17-ը և 24-ը

2018-10-10 16:08 , Образование, 3007

Դպրոցներում հոկտեմբերի 11-ի և 12-ի փոխարեն աշխատանքային կլինի նոյեմբերի 17-ը և 24-ը

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում աշխատանքային օրը տեղափոխելու մասին որոշում է ընդունել, համաձայն որի՝ հոկտեմբերի 11-ի և 12-ի աշխատանքային օրերը կտեղափոխվեն համապատասխանաբար 2018 թվականի հոկտեմբերի 27-ը և նոյեմբերի 3-ը` շաբաթ օրերը:

Քանի որ այդ օրերը համընկնում են օրինակելի ուսումնական պլանով նախատեսված աշնանային արձակուրդի հետ, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, արձակուրդի անընդհատությունն ապահովելու նպատակով՝ դպրոցներում աշխատանքային օրեր է հայտարարում համապատասխանաբար՝ նոյեմբերի 17-ը և 24-ը։

Վեցօրյա աշխատանքային ռեժիմ ունեցող դպրոցներին հանձնարարվել է դասացուցակում կատարել համապատասխան փոփոխություններ բաց թողնված օրերի դասերը լրացնելու համար:

Հիշենցենք՝ աշխատանքային օրերի տեղափոխությունը պայմանավորված է Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովով։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть