Կալանքից ազատվել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը - RadioVan.fm

Онлайн

Կալանքից ազատվել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը

2018-10-17 15:08 , Право, 1379

Կալանքից ազատվել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը

Զենք-զինամթերք ապօրինաբար ձեռք բերելու, կրելու կամ փոխադրելու մեջ մեղադրվող Ազգային ժողովի նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայր Հենրիկ Աբրահամյանը ազատ է արձակվել․ դատարանը բավարարել է նրա փաստաբանի՝ 5 միլիոն դրամ գրավի դիմաց նրան ազատ արձակելու միջնորդությունը։

Հենրիկ Աբրահամյանը, նշենք, ձերբակալվել էր հոկտեմբերի 8-ին, ապա երեք օր անց՝ օգոստոսի 11-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ)՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը՝ նրան կալանավորելով երկու ամսով։ Հենրիկ Աբրահամյանին առաջադրված է մեղադրանք՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ»։

Մասնավորապես, ըստ ՀՔԾ-ի, նա ապօրինի կերպով պահել է հրազեն հանդիսացող, գործարանային արտադրության 5,45 մմ տրամաչափի 7 հատ ինքնաձիգ, 5,45 մմ տրամաչափի 3 հատ ակոսափող ձեռքի գնդացիր, 7,62 մմ տրամաչափի մեկ հատ նշանառու հրացան՝ իր օպտիկական նշանառության սարքով, 7,62 մմ տրամաչափի մեկ հատ նշանառու հրացան՝ իր պահեստատուփով, 7,62 մմ տրամաչափի մեկ հատ ակոսափող ինքնալից կարաբին, 5,62 մմ տրամաչափի մեկ հատ որսորդական ակոսափող կարաբին՝ իր պահեստատուփով, արհեստագործական եղանակով պատրաստված, 9 մմ տրամաչափի փամփուշտներով կրակելու համար հարմարեցված մեկ հատ ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող` ընդհանուր 2909 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть