Ի հիշատակ Արա Գյուլերի՝ թուրք վիրտուոզը կատարել է Կոմիտասի «Կռունկ»-ը - RadioVan.fm

Онлайн

Ի հիշատակ Արա Գյուլերի՝ թուրք վիրտուոզը կատարել է Կոմիտասի «Կռունկ»-ը

2018-10-19 17:24 , Культура, Шоу бизнес, 1587

Ի հիշատակ Արա Գյուլերի՝ թուրք վիրտուոզը կատարել է Կոմիտասի «Կռունկ»-ը

Ազգությամբ թուրք հայտնի վիրտուոզ ջութակահար Ջիհաթ Աշքընը ի հիշատակ կյանքից հեռացած պոլսահայ մեծանուն լուսանկարիչ Արա Գյուլերի՝ կատարել է Կոմիտասի «Կռունկ» ստեղծագործությունը:

Վիրտուոզը իր կատարումը տեղադրել է իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով՝ «Արա Գյուլերին...»:

Հիշեցնենք՝ պոլսահայ հայտնի լուսանկարիչը մահացել է սրտի անբավարարությունից, հոկտեմբերի 17-ին, Ստամբուլի հիվանդանոցներից մեկում:

«Ստամբուլի աչք» անվամբ հայնի 90-ամյա լուսնակարչի մահվան առիթով ցավակցություններ են հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ։

Արա Գյուլերը, ով արժանացել է նաև «դարի լավագույն լուսանկարիչ» տիտղոսին, կյանքի 68 տարին նվիրել է լուսանկարչությանը։ Նկարել է համաշխարհային պատմության հայտնի դեմքերին՝ Ուինսթոն Չերչիլ, Առնոլդ Թոյնբիի,Բերթրանդ Ռասել, Պիկասո, Սալվադոր Դալի, Սոֆի Լորեն և այլք:

Նրա արխիվում կա ավելի քան 2 մլն լուսանկար։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть