Онлайн

Նորընտիր Ազգային ժողովն ու կառավարությունն աշխատելու են պատասխանատվության մեծ տիրույթում. նախագահ Սարգսյանն ուղերձ է հղել

2018-12-10 13:54 , Политика, 113

Նորընտիր Ազգային ժողովն ու կառավարությունն աշխատելու են պատասխանատվության մեծ տիրույթում. նախագահ Սարգսյանն ուղերձ է հղել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն Ազգային ժողովի ընտրությունների առթիվ ուղերձ է հղել, որում, մասնավորապես, ասված է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Դեկտեմբերի 9-ին մեր երկրում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայացած իրողություն են, որի արդյունքում ձևավորվելու են իշխանության օրենսդիր և գործադիր ճյուղերը:

Շնորհավորում եմ «Իմ քայլը» դաշինքին, «Բարգավաճ Հայաստան» և

«Լուսավոր Հայաստան» կուսակցություններին, որոնք, հաղթահարելով օրենքով նախատեսված շեմը, կազմավորելու են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը: Միաժամանակ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ընտրություններին մասնակցած բոլոր կուսակցություններին ու դաշինքներին, ինչպես նաև Հայաստանի բոլոր քաղաքացիներին, ովքեր իրենց վերաբերմունքն արտահայտեցին երկրի ապագայի նկատմամբ:

Այս ընտրությունները, որպես համապետական քաղաքական գործընթաց, առաջինն են մեր երկրում տեղի ունեցած գարնանային մեծ փոփոխություններից հետո: Նորընտիր Ազգային ժողովն ու կառավարությունն աշխատելու են պատասխանատվության մեծ տիրույթում: Մաղթում եմ նրանց հաստատակամություն և եռանդ՝ իրենց ծրագրերն իրականացնելու ճանապարհին:

Հայրենիքը հզորանում, իսկ նրա պատմությունը ստեղծվում է բոլորիս ամենօրյա քրտնաջան աշխատանքով: Բոլորի՛ս պարտքն է ողջ ուժերը ներդնել ի շահ երկրի ու ժողովրդի, հանուն ուժեղ Հայաստանի և Արցախի հանրապետությունների, համայն հայության և Հայաստանի բոլոր քաղաքացիների:

Աստված պահապան մեր երկրին ու ժողովրդին»:

Նշենք՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հրավիրած արտահերթ նիստում հրապարակել է Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները, համաձայն որոնց անցողիկ շեմը հաղթահարել է 3 քաղաքական ուժ։ Ըստ այդմ՝նոր գումարվելիք խորհրդարանում մանդատ է ունենալու «Իմ քայլ»-ը՝ ձայների 70.44%-ով, ԲՀԿ-ն՝ 8.27%-ով, «Լուսավոր Հայաստանը»՝ 6.37%։

Лента

Рекомендуем посмотреть