Հայաստանը 2019-ը հռչակել է կովկասյան ընձառյուծի տարի - RadioVan.fm

Онлайн

Հայաստանը 2019-ը հռչակել է կովկասյան ընձառյուծի տարի

2018-12-27 17:33 , Общество, 1580

Հայաստանը 2019-ը հռչակել է կովկասյան ընձառյուծի տարի

Հայաստանի կառավարությունը 2019 թվականը հռչակել է կովկասյան ընձառյուծի տարի․ համապատասխան զեկույցը ներկայացվել է գործադիրի այսօրվա նիստում։

«Որոշումը հնարավորություն կընձեռի զարգացնել և հզորացնել հատուկ պահպանվող տարածքները թե՛ բնության պահպանության, թե՛ էկոտուրիզմի կազմակերպման տեսանկյունից»,-ասել է բանպահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը՝ նշելով, որ 2019 թ. ընթացքում նախատեսվում է իրականացնել մի շարք միջոցառումներ, մասնավորապես, թողարկել Կովկասյան ընձառյուծի թեմայով նամականիշ, կազմակերպել Կովկասյան ընձառյուծի միջազգային վեհաժողով, կազմակերպել ցուցահանդեսներ և այլն:

Նախարարի պաշտոնակատարը հիշեցրել է, որ այս տարվա գարնանը «Խոսրովի անտառ» պետական արգելոցում Բնության համաշխարհային հիմնադրամի լուսանկարչական թակարդները արգելոցի պատմության մեջ առաջին անգամ կովկասյան ընձառյուծ են ֆիքսել։

Հայաստանում հաշվառված է 7-9 կովկասյան ընձառյուծ:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть