ՀՀ-ում դասերի հետաձգման անհրաժեշտություն չկա․ նախարար - RadioVan.fm

Онлайн

ՀՀ-ում դասերի հետաձգման անհրաժեշտություն չկա․ նախարար

2019-01-10 17:13 , Образование, 1942

ՀՀ-ում դասերի հետաձգման անհրաժեշտություն չկա․ նախարար

Հանրապետությունում գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված՝ դասերի հետաձգման անհրաժեշտություն այս պահին չկա: Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում այսօր հատարարեց ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը:

Նախարարի խոսքով՝ առավոտյան անակնկալ այց է կատարել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մեկական դպրոց և մանկապարտեզ՝ համոզվելու համար, թե ինչպիսին է իրավիճակը հիվանդացության և բացակայությունների առումով:

Մանրամասները՝ տեսանյութում․

Նշենք՝ հարևան Վրաստանում գրիպի վիրուսի տարածումը կանխելու նպատակով հանրակրթական հաստատություններում 2018-2019 ուսումնական տարվա ձմեռային արձակուրդը երկարացվել է մինչև հունվարի 18-ը ներառյալ:

Лента

Рекомендуем посмотреть