Դուք ճանապարհ չեք փակելու, դրա լիազորությունը չունեք. Փաշինյան - RadioVan.fm

Онлайн

Դուք ճանապարհ չեք փակելու, դրա լիազորությունը չունեք. Փաշինյան

2019-01-15 18:24 , Политика, 1981

Դուք ճանապարհ չեք փակելու, դրա լիազորությունը չունեք. Փաշինյան

«Զրույց քաղաքացու հետ»․ այս խորագրով այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի թիվս մի շարք հարցերի՝ անդրադարձավ նաև նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու հետ կապված բողոքի ակցիաներին, որոնք պարբերաբար զուգորդվում են փողոցների փակմամբ։

«Ասում են՝ բա լա՞վ է, որ դուք փակում էիք: Հարգելի քաղաքացիներ, մենք փակում էինք, որովհետև երկրում չկար ժողովրդի վստահությունը վայելող իշխանությունը: Այսօր մեր քաղաքացիներն իրենց իշխանությունը ձևավորել են ազատ, արդար ընտրություններով: Եվ այդ իշխանությունը պետք է առկա խնդիրները լուծի: Մարդիկ ասում են՝ Մանվել Գրիգորյանին բաց են թողել: Այնպիսի տպավորություն է, որ իրենք են Մանվել Գրիգորյանին բռնել, մենք էլ բաց ենք թողել: Մեր իշխանության, կառավարության գործունեության արդյունքում են տեղի ունեցել այդ բացահայտումները: Հիմա այն գործողությունները, որոնք արվում են ճանապարհները փակելու հետ կապված, արվում են ուղիղ ընդդեմ կառավարության: Կրկին հուսահատ շեշտադրումներ են ի հայտ գալիս, թե տեսեք կառավարությունը չի կարող ճանապարհները բաց պահել, ոչինչ չի փոխվում և այլն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը, ում դիտարկմամբ՝ որոշ նախկին կլանային ուժեր փորձում են այդ «պրոցեսները օգտագործել»։

«Ա լավ էր, որ Նիկոլը ճամփա էր փակում, հիմա էլ մենք ենք փագըմ։ Դու չեք փագելու, որովհետև դուք դրա լիազորությունը չունեք, ժողովրդից չեք ստացել։ Ժողովուրդը իր իշխանությանը ընտրել է և այդ իշխանության լիազորությունն է նաև ապահովել ճանապարհների անցանելությունը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ կրկին ընդգծելով, որ բոլոր նրանք, ովքեր ճանապարհ են փակում, գործում են ուղիղ կառավարության դեմ։

Այս և արծարծված այլ հարցերի վերևաբերյալ մանրամասներին ծանոթացեք տեսանյութից։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть