80-ից՝ 219-ը․ Լիդիանը բարձրաձայնում է Ամուլսարի համայնքների բնակիչների արտագաղթի աճի մասին - RadioVan.fm

Онлайн

80-ից՝ 219-ը․ Լիդիանը բարձրաձայնում է Ամուլսարի համայնքների բնակիչների արտագաղթի աճի մասին

2019-01-22 18:21 , Общество, 1478

80-ից՝ 219-ը․ Լիդիանը բարձրաձայնում է Ամուլսարի համայնքների բնակիչների արտագաղթի աճի մասին

«Ամուլսարի ճանապարհների ապօրինի շրջափակման հետևանքով վերջին 6 ամասվա ընթացքում Լիդիանն ու կապալառու ընկերություններն աշխատանքից ազատել են ավելի քանի 1300 աշխատակցի: Աշխատակիցներից մոտ 460-ը շրջակա համայնքներից էին»,-այդ մասին հայտարարություն է տարածել «Լիդիան Արմենիան» ընկերությունը, որին 2014 թվականին ՀՀ կառավարության կողմից տրվել է Ամուլսարի ծրագրի ընդերքօգտագործման իրավունքը և ծրագրի շինարարության համար բնապահպանական թույլատվությունը։

Ընկերությունն իր սոցիալական թիմի աշխատակիցների կողմից՝ համայնքապետարանների, ավագանիների և այլ աղբյուրների՝ օրինակ զբաղվածության կենտրոնների տրամադրած տվյալների հիման վրա կատարած մոնիտորինգի արդյունքում արձանագրում է՝ Ամուլսարի համայնքների բնակիչներն արտագաղթում են։

«Ամուլսարի ծրագրի ճանապարհների ապօրինի շրջափակումից ի վեր, արտահոսքը այս համայնքներից ավելացել է՝ 2017-ի համեմատ: Երբ Ամուլսարում 2017-ին ընթանում էր շինարարությունը, Գնդեվազից, Գորայքից և Սարավանից մշտական արտագաղթի ոչ մի դեպք չէր գրանցվել: 2018-ի ավարտին արդեն 6 մարդ մշտապես արտագաղթել է Գնդեվազից, 12 մարդ՝ Սարավանից: 2017-ի ավարտին Ջերմուկից մշտական արտագաղթել էր 34 մարդ, 2018-ին արդեն այս թիվը գրեթե բազմապատկվել է՝ կազմելով 64 մարդ:

Ամուլսարում շինարարության դադարին զուգահեռ բոլոր չորս համայնքերում աճել է ժամանակավոր՝ սեզոնային արտագաղթը: Հավաքագրված տվյալների համաձայն, 2017-ին Ջերմուկից սեզոնային աշխատանքների մեկնել է 80 մարդ, մինչդեռ 2018-ի ավարտին աշխատանքային միգրացիան Ջերմուկից կազմել է արդեն 219 մարդ:

Ավելին, 2018-ի առաջին կեսին, Ամուլսարի ճանապարհների ապօրինի շրջափակումից առաջ, այս համայնքներում ներգաղթ կար, ըստ բնակիչների եւ համայնքապետարանների տվյալների: Օրինակ՝ 70 մարդ ներգաղթել էր Ջերմուկ, 8՝ Գորայք, 5` Գնդեվազ»,-նշված է տարածած հաղորդագրությունում։

Բացի այդ նշվում է, որ Ամուլսարի ճանապարհների շրջափակմումը հանգեցրել է ոչ միայն մի քանի հարյուր ուղղակի աշխատատեղի կորստի, այլև բացասական ազդեցություն է ունեցել այս համայնքներում անուղղակի աշխատատեղերի վրա:

«2017-ի ընթացքում միայն Լիդիանի կապալառու կազմակերպությունները ամսական մոտ 200 000 ԱՄՆ դոլարի ապրանքների և ծառայությունների գնումներ են արել տեղի համայնքերից՝ մթերք, վառելիք, տրանսպորտային և կացարանային ծառայություններ և այլն: Այս շարունակական զգալի ֆինանսական հոսքերը տեղի բիզնեսների աճի, ընդլայնման և աշխատատեղերի ստեղծման հսկայական հնարավորություններ էին բերում: 2018-ի հունիսից Ամուլսարի ճանապարհների ապօրինի շրջափակման հետևանքնով այս հնարավորությունները նույնպես այլևս չկան»,-ասված է «Լիդիան Արմենիան» ընկերության հաղորդագրությունում։

Նշենք՝ Ամուլսարի շահագործման դեմ Ջերմուկում և հարակից համայնքներում բողոքի ցույցերի և բնապահպանների կողմից հանք տանող ճանապարհի փակման հետևանքով «Լիդիան Արմենիան» ընկերությունը տևական ժամանակ է Ամուլսարի ոսկու հանքավայրի տարածքում որևէ աշխատանք չի իրականացնում։ Բնապահպանները համոզված են, որ հանքի շահագործումըլուրջ վնաս կհասցնի տարածաշրջանի բնապահպանությանը, այնտեղ բնակվող մարդկանց առողջությանը:

Շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ հարուցված է քրեական գործ։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть