50-ից՝ 7-ը․ վարչապետի աշխատակազմին սպասարկող մեքենաների թիվը կրճատվում է - RadioVan.fm

Онлайн

50-ից՝ 7-ը․ վարչապետի աշխատակազմին սպասարկող մեքենաների թիվը կրճատվում է

2019-01-24 16:59 , Политика, 1411

50-ից՝ 7-ը․ վարչապետի աշխատակազմին սպասարկող մեքենաների թիվը կրճատվում է

ՀՀ վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների թիվը կտրուկ կկրճատվի։ Ներկայիս 50-ի փոխարեն կմնան 7-ը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ տեղեկացնելով, որ այս պահին իրենց կցված վարորդով ծառայողական ավտոմեքենաներից օգտվում են հետևյալ պաշտոնյաները.

- ՀՀ փոխվարչապետներ,

- վարչապետի աշխատակազմի ղեկավար,

- ԱԽ քարտուղար,

- աշխատակազմի ղեկավարի տեղակալներ,

- աշխատակազմի վարչության պետեր,

- աշխատակազմին ենթակա գրասենյակների պետեր,

- վարչապետի խորհրդականներ,

- վարչապետի որոշ օգնականներ։

«Փոփոխությունների արդյունքում իրենց կցված ծառայողական ավտոմեքենաներից կօգտվեն․

- Երկու փոխվարչապետները

- ԱԽ քարտուղարը

Եվ վերջ:

Ինքս ևս կհրաժարվեմ ծառայողական ավտոմեքենայից»,-հավելել է Էդուարդ Աղաջանյանը՝ ընդգծելով, որ վարորդներն արդեն ծանուցվել են՝ ըստ օրենքի պահանջի։

Հիշեցնենք՝ ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե պետական բյուջեից 1 մլրդ դրամ է տրամադրվում ծառայողական մեքենաների սպասարկմանը, մինչդեռ դրանք հիմնականում նախարարությունների դիմաց կանգնում և արևի տակ մաշվում են։ Ոստի «արևի տակ մաշվող» ծառայողական մեքենաների վարորդներին հավելյալ եկամտի համար կառավարությունն առաջարկել էր օնլայն տաքսի ծառայություն մատուցել։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть