Որոշ փորձարկումների արդյունքում վարչապետի աշխատակազմը կանցնի թվային թղթի (Digital Paper) օգտագործմանը,-այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ շեշտելով, որ դրա արդյունքում տպագրության ծախսերը կտրուկ կկրճատվեն։
«Այսպիսով խնայում ենք թե՛ բնությունը, թե՛ հանրային միջոցները և թե՛ մեր աչքերը:)»,-գրել է Աղաջանյանը։
Հիշեցնենք՝ օրերս հայտարարվեց նաև վարչապետի աշխատակազմի ծառայողական մեքենաների թվաքանակի կրճատման մասին։