Անշլագ՝ Տիգրան Մանսուրյանի հոբելյանական համերգին - RadioVan.fm

Онлайн

Անշլագ՝ Տիգրան Մանսուրյանի հոբելյանական համերգին

2019-01-31 18:23 , Культура, Шоу бизнес, 1759

Անշլագ՝ Տիգրան Մանսուրյանի հոբելյանական համերգին

Ի հեճուկս երեկ Արամ Խաչատրյան համերգասրահում Կոմիտասի հոբելյանական միջոցառմանը դահլիճի սակավամարդությանը (որի վերաբերյալ գրառում էր կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը)` Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի մուտքը, միջանցքներն ու դահլիճ տանող աստիճանները բազմամարդ էին. դահլիճում ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի հոբելյանական համերգն էր, որին շտապողները շատ-շատ էին, դահլիճի հնարավորությունները` փոքր:

Ի դեպ` Կոմիտասի 150-ամյակի հոբելյանական երեկոյի մուտքը տոմսերով էր, իսկ Տիգրան Մանսուրյանի համերգային երեկոյինը` ազատ:

Տիգրան Մանսուրյանի ծննդյան 80-ամյակին նվիրված համերգային ծրագրերի մեկնարկը տրվել է հունվարի 27-ին Լոս Անջելեսում կայացած համերգով, որի ընթացքում հնչել ենՄանսուրյանի տարբեր տարիների գործերը, այդ թվում՝ Չարենցի բանաստեղծություններով գրված «Արվեստ քերթության» երգչախմբային կոնցերտը: Հունվարի 30-ին էլ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կայացած հոբելյանական երեկոյի ընթացքում հնչել են Մանսուրյանի կամերային ստեղծագործությունները:

Մարտ ամսին ևս համերգային ծրագրեր նախատեսված են, որոնք դեռ քննարկվում են:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть