Վերաքննիչը մերժեց Քոչարյանի գործով պաշտպանների բողոքը - RadioVan.fm

Онлайн

Վերաքննիչը մերժեց Քոչարյանի գործով պաշտպանների բողոքը

2019-02-07 13:58 , Право, 1537

Վերաքննիչը մերժեց Քոչարյանի գործով պաշտպանների բողոքը

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, այսօր մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքը՝ ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը:

Քոչարյանի պաշտպանական խումբը տեղեկացնում է, որ Վերաքննիչ դատարանի այսօրվա որոշումը պաշտպանական խումբը բողոքարկելու է Վճռաբեկ դատարան, ինչպես նաև գանգատ կներկայացվի ՄԻԵԴ:

Հիշեցնենք՝ առաջին ատյանի դատարանը հունվարի 18-ին բավարարեց Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ՝ միաժամանակ մերժելով պաշտպանների միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին: Այս որոշման դեմ էլ պաշտպանական խումբը վերաքննիչ բողոք էր ներկայացրել:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть