Կին դատապարտյալներին վարսահարդարությունից զատ անգլերեն և համակարգչային հմտություններ են սովորեցրել - RadioVan.fm

Онлайн

Կին դատապարտյալներին վարսահարդարությունից զատ անգլերեն և համակարգչային հմտություններ են սովորեցրել

2019-02-08 15:28 , Общество, 1141

Կին դատապարտյալներին վարսահարդարությունից զատ անգլերեն և համակարգչային հմտություններ են սովորեցրել

«Աբովյան» ՔԿՀ-ում իրականացվող «Վերականգնողական արդյունավետության և թափանցիկության մշակույթի հիմնում» ծրագրի շրջանակում երկու տասնյակից ավելի կին դատապարտյալների համար անցկացվել են անգլերենի, համակարգչային հմտությունների, ֆիտնեսի, յոգայի, վարսահարդարման, խոհարարականդասընթացներ:Համակարգչային դասընթացների ընթացքում կին դատապարտյալները կատարել են նաև գրքերի թվայնացման աշխատանքներ:

Նախօերին կայացել է կին դատապարտյալների մասնագիտական հմտությունների վերաբերյալ վկայագրերի հանձնման պաշտոնական արարողությունը։

ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության մամլո բաժնից հայտնում են, որ միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ Գայանե Վարդանյանը, ՀՀ ԱՆ հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Կարեն Հակոբյանը, Քաղաքացիական հասարակության ինստիտուտի տնօրեն Արտակ Կիրակոսյանը, ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներ, կին դատապարտյալների հետմասնագիտական դասընթացներ վարած մասնագետներ, այլք:

Կարեն Հակոբյանը նշել է, որ ծրագիրը գրանցել է գերազանց և նկատելի արդյունք, որի համար իր շնորհակալությունն է հայտնել նախագիծն իրականացնող անձնակազմին, ինչպես նաև անազատության մեջ գտնվող կանանց, որոնք մասնակցել են դասընթացներին և ցուցաբերել բարձր ակտիվություն: Նա նաև վստահեցրել է, որ ձեռք բերված գիտելիքները լինելու են օգտակար, իսկ ակտիվությունըհետագայում գնահատվելու է:

Միջոցառման ընթացքում կին դատապարտյալները ներկայացրել են նաև բիզնես գաղափարներ, որոնք համապատասխան ֆինանսավորման առկայության դեպքում պատժի կրման ավարտից հետո կկարողանան իրականություն դարձնել:

Նշենք՝ անազատության մեջ գտնվող կանանցից 8-ը նախկինում ստացել են վկայականներ՝ վարսահարդարման կարճաժամկետ դասընթացը հաջողությամբ ավարտելու առիթով։

Лента

Рекомендуем посмотреть