«Այժմ էլ մեր երկրում ապրում է մոտ 100.000 հայ»․ Էրդողանը Մակրոնին հորդորել է զգույշ լինել - RadioVan.fm

Онлайн

«Այժմ էլ մեր երկրում ապրում է մոտ 100.000 հայ»․ Էրդողանը Մակրոնին հորդորել է զգույշ լինել

2019-02-18 15:40 , Политика, 1149

«Այժմ էլ մեր երկրում  ապրում է մոտ 100.000 հայ»․ Էրդողանը Մակրոնին հորդորել է զգույշ լինել

«Մեր պատմության մեջ ցեղասպանության դեպք չի եղել։Այդ այսպես կոչված Հայոց ցեղասպանությունարտահայտությունը գործածելուց զգույշ եղիր։ Նախ ծանոթացիր այդ հարցի պատմությանը։ Հայերը մեր երկրում երբեք չեն ենթարկվել ցեղասպանության, իսկ այժմ էլ մեր երկրումապրում է մոտ 100.000 հայ, որոնց մի մասը՝ Թուրքիայի քաղաքացի։Նրանք մեր երկրում են ապրում և շարունակելու են ապրել։ Մենք կարող էինք Հայաստան ուղարկել այն հայերին, ովքեր Թուրքիայի քաղաքացիներ չեն, բա դա չենք արել»,-այդ մասին թուրքական լրատվամիջոցի հետ զրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ արձագանքելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու մասին հայտարարությանը:

«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը նաև Ֆրանսիային մեղադրել է 20-րդ դարում աֆրիկյան մի շարք երկրներում կոտորածներ իրականացնելու մեջ՝ Մակրոնին խորհուրդ տալով պատմությունն ավելի լավ սերտել։

Նշենք՝ փետրվարի 6-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը իր նախընտրական խոստման համաձայն՝ հայտարարեց Ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու որոշման մասին։ Նա միաժամանակ հիշեցրել էր, որ Ֆրանսիան առաջին երկրներից էր, որը 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածները անվանեց մարդկության դեմ ուղղված հանցագործություն:

Лента

Рекомендуем посмотреть