ԱԻՆ-ը զգուշացնում և հորդորում է - RadioVan.fm

Онлайн

ԱԻՆ-ը զգուշացնում և հորդորում է

2017-09-08 15:51 , Общество, 3138

ԱԻՆ-ը զգուշացնում և հորդորում է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ բնակչությանը հիշեցնելով, որ հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Այդիսկ պատճառով հոդորվում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները.

Հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով անտառային և հարակից բուսածածկ տարածքներում մեծանում է հրդեհների առաջացման և տարածման վտանգը: ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության տվյալներով՝ սեպտեմբերի 9-13-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Առանձնահատուկ հրավիրում ենք բնակիչների և համայնքապետերի ուշադրությունը, որոնց համայնքների սահմաններում կան անտառապատ տարածքներ: Հրդեհավտանգ ժամանակահատվածներում անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման համար արգելվում է`

- վառել խարույկներ.

- նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ.

- որսի համար օգտագործել դյուրավառ և մարմրող նյութերից փամփուշտի խիցեր.

- ավտոմեքենաները լիցքավորել վառելիքով` աշխատող շարժիչների դեպքում.

- շահագործել անսարք սնուցման համակարգով մեքենաներ.

- ծխել և օգտվել բաց կրակից վառելիքով լիցքավորված մեքենաների շրջակայքում.

-կատարել չոր խոտի, խոզանի այրում (բացի վերահսկելի այրումներից, որոնք իրականացվում են սահմանված կարգով, որոշակի ժամանակահատվածներում` տեղական իշխանությունների թույլտվությամբ).

- արևով լուսավորվող բացատներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել ճառագայթներն ու աշխատել որպես հրկիզող լինզաներ.

- թողնել (թափել) քսայուղով, բենզինով, կերոսինով և այլ դյուրավառ հեղուկներով ներծծված լաթեր (բացի հատուկ հատկացված տեղերից) և այլն:

Կարևոր է իմանալ նաև անտառային հրդեհների ժամանակ կատարվելիք ճիշտ գործողությունները: Մասնավորապես, եթե հայտնաբերվել է հրդեհի փոքր օջախ, պետք է փորձել հանգցնել այն: Դրա համար անհրաժեշտ է օգտագործել սաղարթավոր ծառերի տեսակների կամ մատղաշ ծառերի ճյուղերի կապուկ, թաց հագուստ, ամուր կտոր: Կրակի եզրաշերտին կողքից` հրդեհի օջախի կողմը սահող հարվածներ հասցնել, ասես ավլելով, սրբելով կրակը: Ճյուղերը, կտորը յուրաքանչյուր հարվածից հետո շրջել, որպեսզի դրանք այդ ձևով սառչեն ու չայրվեն: Ոչ մեծ կրակը կարելի է տրորել ոտքերով, չթողնելով որ այն տարածվի ծառերի բներն ու սաղարթները: Մարելով փոքր հրդեհը կարելի է հեռանալ` միայն համոզվելով, որ կրակը նորից չի բորբոքվի:

ԱԻՆ-ը առաջարկում է ծանոթանալ հրդեհաշիջման եղանակներին հետևյալ հղմամբ:

Лента

Рекомендуем посмотреть