Պետության աջակցությամբ դայակներ վարձող մայրերի թիվն ավելացել է - RadioVan.fm

Онлайн

Պետության աջակցությամբ դայակներ վարձող մայրերի թիվն ավելացել է

2019-03-25 13:38 , Общество, 1228

Պետության աջակցությամբ դայակներ վարձող մայրերի թիվն ավելացել է

Նախատեսված 200 անձի փոխարեն՝ 475․2018-ին «Դայակ՝ պետության կողմից» ծրագրի շահառուների քանակը ավելացել է։

Այս մասին Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

«Նախորդ տարի նախատեսվել էր երեխայի խնամքի արձակուրդում գտնվող 200 մայրերի, ովքեր ցանկանում են վերադառնալ աշխատանքի, տրամադրել դայակի աշխատավարձի փոխհատուցում: Սակայն, քանի որ պահանջարկը մեծ էր, այն իրականացվել է 475 դայակի համար: Ավելացումներ են եղել: Այս իմաստով կարծում ենք, որ սա իսկապես կարևոր ծրագիր է»,-նշել է Բաթոյանը՝ հավելելով, որ առաջիկայում ժողովրդագրությանիրավիճակի բարելավմանն ուղղվածռազմավարության շրջանակում մայրերի, կանանց և ծնողների աջակցման ծրագրեր են մշակելու, որոնք ուղղված են լինելու թե՛ աշխատանքի վերադառնալու հնարավորություններին, թե՛ այլ սոցիալական երաշխիքների ստեղծմանը:

Հիշեցնենք՝ 2018 թվականի հունվարի1-ից ուժի մեջ է մտել «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, ըստ որի պետությունը փոխհատուցում է դայակի աշխատավարձի 50 տոկոսը այն մայրերին, ովքեր երեխայի մինչև երեք տարին լրանալը խնամքի արձակուրդում են, սակայն ցանկանում են վերադառնալ աշխատանքի: Փոխհատուցվում է նվազագույն աշխատավարձը, այն է՝ 55 հազար դրամը, չգերազանցող գումարը։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть