Онлайн

Պետհամարանիշ արդեն կա․ ոստիկանությունը՝ վարչապետի հանձնարարականի կատարումով

2019-04-10 17:19 , Общество, 107

Պետհամարանիշ արդեն կա․ ոստիկանությունը՝ վարչապետի հանձնարարականի կատարումով

ՀՀ ոստիկանությունն այսօր հայտարարություն է տարածել, որում նշում է․

«Հարգելի՛ քաղաքացիներ։

Արդեն հայտնել ենք, որ տեխնիկական օբյեկտիվ պատճառներով պայմանավորված՝ որոշ ժամանակով խնդիրներ էին ծագել տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի տրամադրման գործընթացում։

Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ ոստիկանությունն արդեն իսկ ապահովել է տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի պատրաստման թիթեղյա վահանակները Վրաստանի Փոթի նավահանգստից հնարավորինս սեղմ ժամկետում Հայաստանի Հանրապետություն տեղափոխման աշխատանքների կատարումը: Վահանակներ ստացվել են, սկսվել են համարանիշերի տպագրման աշխատանքները:

Բոլոր այն տրանսպորտային միջոցների սեփականատերերը, ովքեր հաշվառման ժամանակ չեն ստացել թիթեղյա համարանիշ, կարող են 2019 թվականի ապրիլի 11-ից սկսած դիմել հաշվառման համարանիշերն ստանալու համար:

Ոստիկանությունը պատճառված անհարմարությունների համար կրկին անգամ հայցում է քաղաքացիների ներողամտությունը»:

Հիշեցնենք՝ երեկ Նորագավիթի ավտոմաքսատուն այցելած վարչապետ Նիկոլ Փաշինյանին մի քաղաքացի տեղեկացրել էր, որ հանրապետությունում պետհամարանիշ չկա, որից անմիջապես հետո վարչապետը զանգահարել էր ոստիկանապետին՝ հետաքրքրվելով խնդրի մասին։ Վալերից Օսիպյանը վստահեցրել էր՝ նախատեսված թիթեղը Փոթիից արդեն գալիս է Հայաստան:

Лента

Рекомендуем посмотреть