Փաշինյանը պատասխանելու է քաղաքացիների հարցերին․ ձևաչափն անփոփոխ է - RadioVan.fm

Онлайн

Փաշինյանը պատասխանելու է քաղաքացիների հարցերին․ ձևաչափն անփոփոխ է

2019-04-15 17:25 , Политика, 1143

Փաշինյանը պատասխանելու է քաղաքացիների հարցերին․ ձևաչափն անփոփոխ է

Գրիր հարց, ստացիր ամենաշատ «like»-ը, լսիր վարչապետի պատասխանը․ կրկին այս ձևաչափով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս ուրբաթ՝ ապրիլի 19-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում կպատասխանի քաղաքացիների հարցերին:

«Սիրելի հայրենակիցներ.

Ուրբաթ օրը՝ ժամը 20.00-ին, ֆեյսբուքյան իմ այս էջի ուղիղ եթերում կպատասխանեմ ձեր հարցերին:

Կաշխատենք նույն սկզբունքով. կպատասխանեմ ամենաշատ like հավաքած հարցերին: Հասկանում եմ, որ սա անխոցելի սկզբունք չէ, բայց առայժմ հարյուրավոր, երբեմն նույնիսկ հազարավոր հարցերից ընտրելու այլ տարբերակ չեմ կարողանում մտածել։ Խնդրում եմ հարցերը գրել այս գրառման ներքո, կամ likeել ձեզ դուր եկած հարցերը: Շնորհակալ եմ: Հանդիպում ենք ուրբաթ օրը, ապրիլի 19-ին՝ ժամը 20.00: Լավ եղեք»,-գրել է վարչապետը ֆեյսբուքյան իր էջում:

Այս պահին ամենաշատ հավանության արժանացած հարցերի առաջին տեղում Հակոբ Բեգլարյանի հարցն է, որով բարձրաձայնվում է «աշխատաշուկայում խայտառակ վիճակի» մասին։

«Գործատուները ժողովրդին դրել են «ժամանակակից ստրուկի» տեղ։ Գրեթե ամենուր 6֊օրյա է, օրը 10 ժամ և ավել աշխատաժամանակ, պահանջում են նվազագույնը 5 տարվա աշխատանքային փորձ ու 35 տարեկան տարիքային սահմանափակում։Ու էս ամենը 60.000 դրամ աշխատավարձով։ Այս ամենը վերահսկող մարմին չկա,օրենքի կարգավորում չկա, աշխատողի շահեր պաշտպանող չկա՞՞՞։ Երբ կանդրադառնաք էս հարցին։ Շնորհակալություն»,-գրել է օգտատերը՝ վարչապետի հրապարակմանն ուղեկցող մեկնաբանություններում։

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ նման ձևաչափով քաղաքացիների հացերին պատասխանել է նախորդ տարվա հունիսի 25-ին։

Лента

Рекомендуем посмотреть