Նախագահը ստորագրել է հանրապետականների հեղինակած և վարչապետի «հակահեղափոխական» որակած օրենքը - RadioVan.fm

Онлайн

Նախագահը ստորագրել է հանրապետականների հեղինակած և վարչապետի «հակահեղափոխական» որակած օրենքը

2019-04-23 17:06 , Политика, 1162

Նախագահը ստորագրել է հանրապետականների հեղինակած և վարչապետի «հակահեղափոխական» որակած օրենքը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է նախորդ գումարման Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավորների հեղինակած և 2018-ի հոկտեմբերի 2-ի ԱԺ արտահերթ նիստում ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքը, որի ընդունման պահին, հիշեցնենք, վարչապետ ընտրված Նիկոլ Փաշինյանն այն որակելով «հակահեղափոխական», չնայած երեկոյան ժամին, քաղաքացիներին հրատապ հանրահավաքի հրավիրեց, որում բարձրաձայնվեց, թե ընդունված օրենքի նախագիծը կարող է հնարավորություն ստեղծել տապալելու Ազգային ժողովի լուծարման և արտահերթ ընտրությունների նշանակման գործընթացը, ինչը, սակայն, տեղի չունեցավ։

Փաշինյանը հավաքված 1000-ավոր քաղաքացիների ներկայությամբ հանրահավաքի հարթակից հայտարարեց, որ այդ պահից սկսած աշխատանքից ազատվում են օրինագծին կողմ քվեարկած ուժերի՝ «Բարգավաճ Հայաստան» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունների ներկայացուցիչ նախարարները և մարզպետները՝ դրան տալով օրինական ընթացք։

Հավելենք նաև, որ այդ օրերին նախագահ Արմեն Սարգսյանը, արձանագրելով, որ «հանրության մի ստվար զանգված իր անհամաձայնությունն է արտահայտում օրենքին»՝ չստորագրեց այն։ Հայտարարվեց, որ տարաբնույթ մեկնաբանությունների և քննարկումների տեղիք տված օրենքի Սահմանադրության պահանջներին համապատասխանության հարցը որոշելու համար նախագահը կդիմի Սահմանադրական դատարան։

Սահմանադրական դատարանը, ահա, օրենքում սահմանադրականության որևէ խնդիր չի տեսել։

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ վարչապետի ընտրության նպատակով գումարված Ազգային ժողովի հատուկ նիստը համարվում է ընդհատված այն դեպքերում, երբ արտակարգ իրավիճակի կամ այլ խոչընդոտի պատճառով պատգամավորները չեն կարողանում մասնակցել այդ նիստին:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть