Ռուսական կողմին ներկայացված է Միհրան Պողոսյանին արտահանձնելու իրավական փաթեթը - RadioVan.fm

Онлайн

Ռուսական կողմին ներկայացված է Միհրան Պողոսյանին արտահանձնելու իրավական փաթեթը

2019-04-23 18:06 , Право, 1448

Ռուսական կողմին ներկայացված է Միհրան Պողոսյանին արտահանձնելու իրավական փաթեթը

«Համապատասխան ընթացակարգերի ապահովմամբ Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմիններին է ներկայացվել Միհրան Պողոսյանին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը»,-այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Հիշեցնենք՝ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ:

Նախօրեին ՀՀ ոստիկանությունը տեղեկացրեց, որ հետախուզման մեջ գտնվող ԴԱՀԿ նախկին պետ, նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը հայտնաբերվել և ձերբակալվել է Կարելիայի Հանրապետության Պետրոզավոդսկ քաղաքում։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть