Հանուն Քոչարյանի դատարանի շենքի առջև է նաև հանուն Փաշինյանի չքվեարկած Աղվան Վարդանյանը - RadioVan.fm

Онлайн

Հանուն Քոչարյանի դատարանի շենքի առջև է նաև հանուն Փաշինյանի չքվեարկած Աղվան Վարդանյանը

2019-05-14 19:26 , Право, 1538

Հանուն Քոչարյանի դատարանի շենքի առջև է նաև հանուն Փաշինյանի չքվեարկած Աղվան Վարդանյանը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով երեկ մեկնարկած դատական նիստը: Նիստին զուգահեռ դատարանի դիմաց են հավաքվել ընդդեմ և հանուն Քոչարյանի բողոքի ակցիայի մասնակիցները։

Դատարանի շենքի առջև հանուն Ռոբերտ Քոչարյանի ակցիային մասնակցել է նաև նախկին դաշնակցական, ԱԺ համանուն խմբակցության նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը։

«Ես եկել եմ աջակցելու պարոն նախագահ Ռոբերտ Քոչարյանին»,-լրագրողների հետ զրույցում ասել է Աղվան Վարդանյանը՝ նշելով, որ Ռոբերտ Քոչարյանը թեև որևէ մեկի աջակցության կարիքը չունի, սակայն յուրաքանչյուր քաղաքացի՝այդ թվում և ինքը, պարտավոր է իր քաղաքացիական դիրքորոշումն արտահայտել։

Հիշեցնենք, 2018-ի մայիսի 1-ին Ազգային ժողովում վարչապետի ընտրության ժամանակ ՀՅ Դաշնակցությունից Աղվան Վարդանյանը չմասնակցեց քվեարկությանը, չնայած փաստին, որ խմբակցությունը որոշել էր ընտրել առաջադրված միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանին: Պատգամավորն ընդգծեց, որ չի կարող անձնական պատասխանատվություն վերցնել և կողմ քվեարկել Փաշինյանի թեկնածությանը, քանի որ «չի կարող վստահ լինել, որ այս ամենը շատ ավելի մեծ խաղի բարդ ու բազմաշերտ սցենարների համակցություն չէ՝ իրեն առայժմ անհայտ ծալքերով, շահերով ու հետևանքներով»:

Վարդանյանի հայտարությունից հետո՝ ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմինը պահանջեց նրանից վաղաժամ վայր դնել պատգամավորական մանդատը:

Պատրաստեց՝ Լիաննաք Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть