Ընդդեմ Քոչարյանի բողոքի ակցիաներին մասնակցել են երեխաներ․ Օմբուդսմենն անթույլատրելի է համարում - RadioVan.fm

Онлайн

Ընդդեմ Քոչարյանի բողոքի ակցիաներին մասնակցել են երեխաներ․ Օմբուդսմենն անթույլատրելի է համարում

2019-05-16 14:26 , Право, 1486

Ընդդեմ Քոչարյանի բողոքի ակցիաներին մասնակցել են երեխաներ․ Օմբուդսմենն անթույլատրելի է համարում

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում անդրադառնում է բողոքի ակցիաներին երեխաների մասնակցությանը՝ այն համարելով անթույլատրելի։

Նշենք՝ օրեր առաջ՝ մայիսի 14-ին, ՀՀ երկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստին զուգահեռ Երևանի ընդհանուր իրավասությունների դատարանի բակում դեմ և հանուն՝ երկու մասի բաժանված բողոքի ակցիաներին մասնակից էին նաև երեխաներ։

Պաշտպանը նշում է, որ այդ ակցիաները ուղեկցվել են փոխադարձ վիրավորանքներով, անհանդուրժողականություն ու ատելության խոսք պարունակող վանկարկումներով և դրանց մասնակից երեխաների մոտ առկա պաստառների վրա նույնպես եղել են վիրավորանքի, անհանդուրժողականության ու ատելության խոսքի տարրեր պարունակող գրառումներ։

«Լրատվամիջոցներում տարածված տեսանյութերում երեխաներն իրենք են նշել, որ մասնակցում են ակցիային առանց ծնողների իմացության և չեն կարողացել հստակ բացատրել՝ իրենց մասնակացության նպատակը, ինչպես նաև չեն կարողացել բացատրել իրենց պարզած պաստառների վրայի գրառումները»,-նշում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը՝ հավելելով, որ հստակ գիտակցելով երեխայի՝ միջազգային փաստաթղթերով ամրագրված իրավունքների երաշխավորման կարևորությունը, այդ թվում՝ հավաքների կամ այլ զանգվածային միջոցառումների մասնակցության իրավունքը, այդուհանդերձ, երեխայի իրավունքների իրացումը որևէ դեպքում չի կարող ինքնանպատակ լինել, այն պետք է ուղղված լինի հենց երեխայի՝ հասարակական կյանքին լիարժեք և գիտակցված այնպիսի ներգրավվածության ապահովմանը, որը ծառայում է երեխայի լավագույն շահին:

Արման Թաթոյանը հորդորում է բոլոր կողմերին ձեռնպահ մնալ երեխաներին այդպիսի ակցիաների ներգրավելու փորձերից։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть