«Սպասեցինք ու....չանցանք»․ Աշոտյանը՝ Եվրատեսիլ-ԱԺ ընտրություններ համեմատականով - RadioVan.fm

Онлайн

«Սպասեցինք ու....չանցանք»․ Աշոտյանը՝ Եվրատեսիլ-ԱԺ ընտրություններ համեմատականով

2019-05-17 16:34 , Политика, 1123

«Սպասեցինք ու....չանցանք»․ Աշոտյանը՝ Եվրատեսիլ-ԱԺ ընտրություններ համեմատականով

«Եվրատեսիլի երկրորդ կիսաեզրափակիչը ոնց որ ԿԸՀ կատարմամբ ԱԺ արտահերթ ընտրությունների գիշերը լիներ՝ մինչև վերջ սպասեցինք ու .... չանցանք»,-այս գրառումը ֆեյսբուքյան իր էջում կատարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը։

Հիշեցնենք՝ երեկ երեկոյան Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվի Ցուցահանդեսային կենտրոնում կայացած «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում Հայաստանը մրցույթում ներկայացնող Սրբուհի Սարգսյանը «Walking out» երգով ելույթ ունեցավ առաջին համարի ներքո, սակայն չանցավ եզրափակիչ:

18 երկրի մասնակիցներից երկրորդ կիսաեզրափակիչ փուլը հաղթահարեցին Հյուսիսային Մակեդոնիան, Նիդերլանդները, Ալբանիան, Շվեդիան, Ռուսաստանը, Ադրբեջանը, Դանիան, Նորվեգիան, Շվեյցարիան, Մալթան: Մրցույթի առաջին կիսաեզրափակիչից հետո, որն անցկացվել էր մայիսի 14-ին, եզրափակիչում են Հունաստանը, Բելառուսը, Սերբիան, Կիպրոսը, Էստոնիան, Չեխիան, Ավստրալիան, Իսլանդիան, Սան Մարինոն և Սլովենիան:

Եզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 18-ին: Որպես հատուկ հյուր եզրափակիչում ելույթ կունենա աշխարհահռչակ երգչուհի Մադոննան: Նա կկատարի «Future» («Ապագա») երգը:

Հիշեցնենք նաև, որ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած ընտրությունների արդյունքներով՝ մասնակից 11 քաղաքական ուժից խորհրդարան անցան 3-ը։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ ստանալով 59 068 քվե կամ ձայների 4.7 տոկոսը՝ չհաղթահարեց անցողիկ շեմը։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть