Չկարողացա և չեմ կարող համակերպվել այս իրողությունների հետ. Սյունիքի մարզպետը հրաժարականի դիմում է ներկայացրել - RadioVan.fm

Онлайн

Չկարողացա և չեմ կարող համակերպվել այս իրողությունների հետ. Սյունիքի մարզպետը հրաժարականի դիմում է ներկայացրել

2020-12-01 14:10 , Политика, 1052

Չկարողացա և չեմ կարող համակերպվել այս իրողությունների հետ. Սյունիքի մարզպետը հրաժարականի դիմում է ներկայացրել

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Նա կպաշտոնավարի մինչև կառավարության համապատասխան որոշումը:

Այդ մասին հայտնում է Պողոսյանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով․

«Որքան էլ որ փաստարկները, պարզաբանումները, հիմնավորումները հասկանալի, տրամաբանական ու համոզիչ են թվում, միևնույն է, չկարողացա և չեմ կարող համակերպվել այս իրողությունների հետ։ 30112020թ դիմում եմ ներկայացրել ՀՀ վարչապետին՝ ինձ իմ դիմումի համաձայն ՍՅՈՒՆԻՔԻ մարզպետի պաշտոնից ազատելու խնդրանքով։ Սա էր 16112020թ նշածս միանշանակ և անբեկանելի որոշումը։

Շնորհակալություն եմ հայտնում ՍՅՈՒՆԻՔԻՆ և սյունեցիներին, իմ գործընկերներին, գերատեսչություններին, որոնց հետ աշխատել եմ, հատկապես՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության անձնակազմին՝ Սուրեն Պապիկյանի գխավորությամբ։ Առանձնահատուկ շնորհակալություն՝ մարզպետարանի աշխատակիցներին, մարզի խոշորացված համայնքների ղեկավարներ Գևորգ Փարսյանին՝ Կապան, Առուշ Առուշանյանին՝ Գորիս, նաև՝ Գորիս համայնքի ղեկավարի տեղակալներ Մենուա Հովսեփյանին և Իրինա Յոլյանին, Արթուր Սարգսյանին՝ Սիսիան, Մխիթար Զաքարյանին՝ Մեղրի, Մանվել Փարամազյանին՝ Քաջարան, Ներսես Շադունցին՝ Տեղ, Մուրադ Սիմոնյանին՝ Տաթև, Աշոտ Աղաջանյանին՝ Գորայք, բոլոր բնակավայրերի վարչական ղեկավարներին, նրանց աշխատակազմերին, ովքեր անձնական օրինակ ծառայեցին թե՛ ՀԱՅՐԵՆԻՔԻ սահմանները պաշտպանելիս, թե՛ ԱՐՑԱԽԻ համար թիկունք ապահովելիս։ Շնորհակալ եմ ու հպարտ, որ միասին ենք աշխատել։

Շնորհակալ եմ արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին, դպրոցականներին, տարեցներին, մտավորականներին, արտադրողներին ու անհատ ձեռներեցներին, մարզի արտադրական հսկաներին, բոլոր-բոլորին՝ պատերազմի ողջ ընթացքում՝ դաժան փորձության յուրաքանչյուր օր ու ժամ, թիկունքն ապահովելու ու ԱՐՑԱԽԻ հոգսերը թեթևացնելու համար։ Շնորհակալ եմ ԱՐՑԱԽԻ մեր գործընկերներին։ Շնորհակալ եմ ՀԱՅՐԵՆԻՔԻ զինվորներին՝ շարքայինից մինչև գեներալ։

Խոնարհվում եմ ՄԵՐ ՆԱՀԱՏԱԿՎԱԾ ՀԵՐՈՍՆԵՐԻ հիշատակի առաջ։ ՓԱ՛ՌՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ ՈՒ ՆՐԱՆՑ ԾՆՈՂՆԵՐԻՆ։

ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱ՛Ն բոլորիս։

Հ․Գ․ Շարունակում եմ պաշտոնավարել՝ մինչև կառավարության համապատասխան որոշումը։

Վերջին օրերի ընթացքում, բոլորիս համատեղ ջանքերի շնորհիվ, Սյունիքում այս պահի դրությամբ ունենք ավելի բարենպաստ և անվտանգ սահմանագիծ խնդրում եմ է՛լ ավելի ամրացնել և պաշտպանել այն»։

Հիշեցնենք՝ Հունան Պողոսյանը Սյունիքի մարզպետ է նշանակվել 2018-ի հոկտեմբերին: Իր նշանակմանն ընդդիմացող սյունեցիներին, ովքեր այդ օրերին փակել էին ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը, պարոն Պողոսյանը հորդորել էր վստահել իրեն՝ հավաստիացնելով, որ մարզում հաջողություններ կարձանագրեն։

Արցախյան պատերազմի օրերին նա հայտարարեց, որ Սյունիքի՝ հանրապետության հարավային դարպասի պաշտպանությանը կամավորներ են պետք։ Նա կոչ էր արել մասնակցել ինքնապաշտպանությանը, կամավորագրվել ու ծառայել հայրենիքին։

Лента

Рекомендуем посмотреть