Կրակել են Մարսելի հայկական մշակույթի կենտրոնի վրա - RadioVan.fm

Онлайн

Կրակել են Մարսելի հայկական մշակույթի կենտրոնի վրա

2021-01-26 13:48 , Общество, 1080

Կրակել են Մարսելի հայկական մշակույթի կենտրոնի վրա

Կրակել են Մարսելի «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ» մշակույթի կենտրոնի վրա:

Դեպքը տեղի է ունեցել հունվարի 24-ին՝ ժամը 18:40-ին:

«Սա հայկական ամենախորհրդանշական կենտրոններից մեկն է: Սրահում շաբաթական սովորում են ավելի քան 250 երեխա: Անհանգստությունս անսահման է: Վստահ եմ՝ Ֆրանսիայի կառավարությունը կերաշխավորի հետագա անվտանգ գործունեությունն ապահովելու համար: Մենք անկոտրում ենք», - «Հայերն այսօրի» հետ զրույցում ասել է «Աբովյան» վարժարանի նախագահ Կարեն Խուրշուդյանը:

Հաղորդվում է, որ տեղի ունեցածից հետո դեպքի վայր այցելած ոստիկանությունն արձանագրել է, որ կոտրվել է երկրորդ հարկի պատուհանը, որտեղ դաշնամուրի դաս է անցկացվում: Տուժածներ չկան:

Դեպքի առնչությամբ Մշակույթի կենտրոնի նախագահը բողոք է ներկայացրել ոստիկանություն:

Մշակույթի կենտրոնը Հայկական կազմակերպությունների համակարգման կենտրոնակայանն է: Արցախյան պատերազմի ժամանակ այն համակարգում էր Մարսելից և երկրի հարավից դեպի Հայաստան ուղարկվող մարդասիրական օգնությունը: Մինչև այս նմանօրինակ դեպքեր տեղի են ունեցել Բեռլինում, Սան Ֆրանցիսկոյում, Փարիզում և Դեսինում, երբ վանդալիզմի էր ենթարկվել Կոմիտասի արձանը և Ցեղասպանության հուշահամալիրը: Այս գործողություններում ներգրավված էր «Գորշ գայլեր» թուրք ծայրահեղ ազգայնական խմբավորումը, որը լուծարվեց Ֆրանսիայում:

Лента

Рекомендуем посмотреть