Ավինյանը ստորագրել է արտգործնախարարի երեք տեղակալների ազատման որոշումները - RadioVan.fm

Онлайн

Ավինյանը ստորագրել է արտգործնախարարի երեք տեղակալների ազատման որոշումները

2021-06-08 16:21 , Политика, 969

Ավինյանը ստորագրել է արտգործնախարարի երեք տեղակալների ազատման որոշումները

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն այսօր՝ հունիսի 8-ին, ստորագրել է Գագիկ Ղալաչյանին, Ավետ Ադոնցին ու Արտակ Ապիտոնյանին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոններից ազատելու մասին որոշումները:

Հիշեցնենք՝ երեկ արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը հաստատել էր լուրերը, որ ՀՀ ԱԳ նախարարի բոլոր տեղակալները ներկայացրել են աշխատանքից ազատման դիմումներ:

Ավելի վաղ՝ մայիսի 27-ին, հրաժարական էր ներկայացրել նաև ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը: 4 օր անց միայն՝ մայիսի 31-ին, արտգործնախարարության անձնակազմի հետ հրաժեշտի հանդիպման ժամանակ նա խոսել էր պատճառների մասին, մասնավորապես ասել, թե իր որոշումը պայմանավորված էր նրանով, «որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել»։

Նույն օրը նախագահ Սարգսյանը ստորագրեց Այվազյանին ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը։ Այդ օրըԱննա Նաղդալյանն էլ հայտնեց, որ այլևս չի կատարում ԱԳՆ մամուլի քարտուղարի պարտականությունները:

Лента

Рекомендуем посмотреть