Երասխում բարձրացվել է հանրապետությունում ամենամեծ եռագույնը - RadioVan.fm

Онлайн

Երասխում բարձրացվել է հանրապետությունում ամենամեծ եռագույնը

2021-09-21 19:15 , Общество, 754

Երասխում բարձրացվել է հանրապետությունում ամենամեծ եռագույնը

Այսօր՝ ՀՀ անկախության 30-ամյակի կապարկցությամբ, Արարատի մարզի Երասխ համայնքում հանդիսավոր արարողությամբ բարձրացվել է այս պահին հանրապետությունում եղած ամենամեծ եռագույնը (դրոշի չափսերը` 6մ×12մ, դրոշակաձողի բարձրությունը 35մ)։

Այդ մասին հայտնում են Արարատի մարզպետարանից՝ նշելով, որ արարողությանը մասնակցել են Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը,պետական այրեր, մարզպետարանի աշխատակիցներ, քաղաքացիներ։

«Նախաձեռնությունը Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Գարիկ Սարգսյանինն է։ Այն նվիրված է ՀՀ անկախության 30-ամյակին, ինչպես նաև նրա ազատության և ինքնիշխանության համար իրենց կյանքը զոհած բոլոր հերոս հայորդիների հիշատակին»,-մանրամասնում են մարզպետարանից։

Նշենք՝ մայիսից, ինչ Ադրբեջանի զինված ուժերը գտնվում են Հայաստանի տարածքում, Երասխի հատվածում թշնամին պարբերաբար դիմում է սադրանքների, որոնց հետևանքով հայկական կողմը նաև մարդկային կորուստներ է կրել։

Лента

Рекомендуем посмотреть